Չի բացառվում, որ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը կլուծարվի, եթե պատշաճ չկատարի իր պարտականությունը․ Հայկ Մարության

Հենց առաջին օրվանից փորձել ենք «Սանիթեք» ընկերության հետ գալ մի իրավիճակի, որպեսզի իրենք կարողանան իրենց ծառայությունը պատշաճ որակով տալ։ Շաբաթը գոնե մեկ անգամ մեծ շրջանակներով հանդիպել ենք, անձամբ մասնակցել եմ՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ կան եւ ինչով կարող է համայնքն աջակցել իրենց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը․

«Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի վիճակը լավանա, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլեւս կարողություն չունի սպասարկել Երեւան քաղաքին»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ թերի սպասարկումը «Սանիթեքի» ցանկության հետ չի կապում, այլ, ըստ իրեն, մեքենաների ու աշխատուժի քանակն այլեւս չի բավարարում․

«Մեքենաների տեխնիկական վիճակը գրեթե հասել է 0-ի։ Այսինքն՝ իրենք իրենց ասելով՝ օրական 12-18 մեքենա են հանում, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է, հետ են վերադառնում իրենց ավտոտնակներ, այսինքն՝ քիչ քանակությամբ մեքենաներ են սպասարկում քաղաքը, եւ այն, ինչ մենք տեսում ենք, դրա ուղիղ արդյունքն է»,- ասաց քաղաքապետը։

Մարությանի պնդմամբ՝ քաղաքապետարանը փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ամեն ինչ արել է, սակայն ընկերությունը նոր գումարներ չի ներդնում․

«Ըստ պայմանագրի, պետք է լինի 8000 աղբաման, սակայն այսօր առկա է 5000-ը՝ այն էլ վատ վիճակում։ Ասացինք՝ եկեք ժամանակացույց կազմենք, որ սկսեք բերել, իրենք ասացին՝ շատ լավ,  տվեցի 1500 աղբաման բերել, որ տարվա ընթացքում կբերեն։ 1500-ը շատ քիչ էր, բայց ասացինք, որ գոնե այսքանը լինի, բայց իրենք միանգամից տապալեցին ժամանակացույցը եւ ուղղակի չբերեցին։ Այդտեղ հասկացա, որ կամ ցանկություն չունեն համագործակցելու կամ ունակ չեն։ Քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության։ Եթե աղբամանը չի բերվում, ապա մեքենաների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Հասկանալով սա՝ մտել եմ կառավարություն, որ մենք մի փոքր քանակ մեկ անձից գնենք, 5 աղբահանող մեքենա բերեն, որ իրավիճակը գոնե վերահսկելի լինի, բայց նորից եմ ասում՝ մենք ուղղակի օգնում ենք «Սանիթեք»-ին»,- պարզաբանեց Մարությանը՝ հիշեցնելով, որ «Սանիթեք» ընկերությունը պայմանագրով պարտավորվում է իրականացնել Երեւան քաղաքի ամբողջ սանմաքրումը, աղբահանությունը, ձնամաքրումը, ինչը նշանակում է, որ ամբողջ սպեկտորը իրենք պետք է անեն, ոչ ոք՝ բացի իրենցից, բայց քանի որ քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է՝ մաքրել քաղաքը, իրենք կողքից օգնում են, իրականացնում այս գործողությունները։

Լրագրողի հարցին՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, Հայկ Մարությանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա․

«Երբ վերջնական ստեղծենք բյուջետային հիմնարկը, պետք է գնահատենք այդ պահի իրավիճակը, քանի որ կարող է իրենք մեկ ամսվա մեջ 50-ից ավել մեքենա են բերում, չնայած դա ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց եթե չեն կարողանում պատշաճ կատարել աղբահանությունը, որը բխում է պայմանագրից, իսկ պայմանագրով ունենք բազմաթիվ կետեր, որոնցով կարող ենք լուծարել այդ պայմանագիրը»։

Քաղաքապետը նկատեց, որ ամեն ամիս «Սանիթեք»-ին տուգանում են թերի կատարած աշխատանքի համար․

«Օրինակ՝ այս ամիս 26 մլն է տուգանվել, անցած ամիս՝ 13 մլն-ով եւ այլն»։

Հայկ Մարությանն ասաց, որ առաջիկա ամիսներին Երեւանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները։

Տպել
7766 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան