Մեղադրյալ Քոչարյանին մեղսագրել ենք մի արարք, որի տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները. դատախազ

Մենք այսօր մեղսագրել ենք մեղադրյալ Քոչարյանին մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները եւ այդ իրադարձություններին ներգրավված են եղել նրա հետ ծառայողական եւ այլ կախվածություն ունեցող բազում անձինք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանը նշում է, որ որեւէ մեկի ցանկությունը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ մնա եւ դա ինքնանպատակ խնդիր չէ: Գլխավոր դատախազի խոսքով՝ այս գործերը (Մարտի 1) փոխկապակցված գործեր են. «Այս գործերով 1000-ից ավելի մարդիկ են հարցաքննվել, դեռ մի 1000 կամ ավելին էլ հարցաքննելու անհրաժեշտություն կա»:

«Պա՞րզ է, որ մեծ է հավանականությունը (ապօրինի ներգործության): Նույն Եվրոպական դատարանի բազմաթիվ ակտեր ենք մեջբերում, որոնց պայմաններում հենց այդ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը՝ նույնիսկ նախկինում Եվրոպական դատարանը շատ նորմալ է գնահատում, որ այսպիսի իրավիճակում ապօրինի ներգործության ռիսկը մեծ է: Նույնիսկ Հայաստանի վերաբերյալ գործ կար, որ նախկին քննիչի հարցում Եվրոպական դատարանը գտավ, որ դա էլ էր բավարար՝ գնահատելու, որ նա ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի»,- ասաց Դավթյանը:

Դավթյանը նշեց, որ դատարանները փաստ են ուզում, իսկ իրենք կոնկրետ փաստ չունեն, որ ֆիքսվել է ապօրինի ներգործություն. «Մենք չենք խոսում եղած փաստի մասին: Եւ քրեադատավարական օրենքը եւ մեր նախադեպային իրավունքը եւ եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում: Ասում է՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի: Հասկանում ե՞ք, այսինքն, գործող փաստի մասին չի խոսում»:

Գլխավոր դատախազն ասաց, որ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) կարգավիճակ ունի այլ գործով. «Հետապնդում կա, խափանման միջոց կա, հետախուզում կա: Իսկ այս գործով նրան ներգրավելու ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ գործողություններ կան»:

Հարցին՝ մամուլում կա հրապարակում, որ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյա Գեղամ Պետրոսյանը (որն օրեր առաջ կալանավորվեց Զաքար Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով) 6 անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է անցած տարի, ի՞նչ նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել, Դավթյանը պատասխանեց. «Այս քրեական գործով բազում անձինք 6-ից նույնիսկ ավել՝ բազում անգամներ, տարբեր տարիների հարցաքննվել են: Կոնկրետ ներկա պահին մենք ստանում ենք այնպիսի տվյալներ, որոնք նրանք իրենց բազում նախկին հարցաքննությունների ժամանակ չեն հայտնել»:

Տպել
9218 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան