Բակո Սահակյանին շատ մոտ կանգնած մարդիկ հարցաքննվել են և չեն էլ հերքել, որ իրենք եղել են Կառավարությունում. Սեդա Սաֆարյան

12/06/2019 schedule14:50

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը չբացառեց, որ իր վստահորդ Արթուր Ավագյանի հոր սպանությունը առնչություն ունենա սույն քրեական գործի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ սպանության հանգամանքների մասին տեղեկություն չունի, քանի որ Արթուր Ավագյանի հետ չի խոսել: «Ոչինչ չեմ բացառում, որ այս գործի հետ կապ ունենա, շատ արտառոց իրավիճակում է եղել, անհեթեթ շարժառիթով: Ես Արթուրի քեռուն հարցնում եմ՝ ինչո՞ւ են իրեն սպանել, ինձ ասում է՝ ինչի դուք չգիտե՞ք, ես որտեղից իմանամ»,- ասաց Սաֆարյանը:

Վերջինս ասաց, որ այս պահին ուսումնասիրում է բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանի հետ կապված գործերը: «Ես առայժմ ուսումնասիրում եմ 2008 թվականից մինչեւ 11 թվականն ընկած ժամանակահատվածում նաեւ Եվրոպական դատարանում այս դատավորի հետ կապված գործերի ամբողջ շղթան եւ կարծում եմ, որ ինձ հետաքրքրող նյութերը կհայտնաբերեմ եւ իմ դիրքորոշումը կներկայացնեմ»,- ասաց ներկայացուցիչը: Խոսելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության մասին, Սեդա Սաֆարյանն ասաց, որ պաշտպանները առաջին ատյանի դատարանում էլ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, բայց վերջում դատավորը հօգուտ իրենց որոշում կայացրեց: «Ինձ թվում է՝ իրենք (պաշտպանները,-հեղ,) ավելի խոշոր բանից են փորձում ինձ շեղել, ես չեմ հավատում այդ ինքնաբացարկի իրավական լուրջ հիմքերին եւ գտնում եմ, որ դա ձեւական է: Նույնն իրենք գիտեին, թե Արմեն Դանիելյանն ինչ գործեր է քննել եւ եթե ուզենային պինդ բողոք ներկայցնեին, կներկայացնեին, սա խոսում է այն մասին, որ էլի նորից ինչ-որ խաղ է սկսվել»:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատելու որոշմանը՝ նշել էր, որ Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը Մարտի 1-ի գործով կարեւոր դերակատարներ են եղել: Սեդա Սաֆարյանն այս առնչությամբ ասաց. «Անվերջ Բակո Սահակյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում են, որ զորք չի բերվել, իրենց մասնակցությունը փորձում են հերքել այդ առումով, եթե նմանատիպ քննարկումներ գնան, ես չեմ բացառում որշակի հրապարակումներ անել: Բակո Սահակյանին շատ մոտ կանգնած մարդիկ հարցաքննվել են եւ ընդհանրապես չեն էլ հերքել, որ իրենք եղել են զբոռնի պունկտում, Կառավարության առաջին հարկում: Ինձ շատ զարմացրեց, որ երբ Ազգային ժողովում Բակո Սահակյանին հարցեր ուղղեցին եւ նա ասաց, որ Ղարաբաղից զորք չի եկել, զինված մարդիկ չեն եղել: Իրականում հաստատապես հայտարարում եմ, որ քրեական գործով բազմաթիվ հատորներում տեղ են գտել այդ կարգի ցուցմունքներ»,- հայտարարեց Սաֆարյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին: Դատարանը ինքնաբացարկի հարցը լուծելու համար խորհրդակցական սենյակ չհեռացավ՝ նկատի ունենալով, որ պաշտպաններին չէին տրամադրվել նրանց պահանջած նյութերը՝ դրանց ծանոթանալու եւ ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ուստի նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 14-ը:

Տպել
4133 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ