Արտակարգ իրավիճակ Ջրաշեն գյուղում. Սելավները հեղեղել են բնակարանները, անասնագոմերն ու արտերը (լուսանկարներ)

Լոռու մարզի Ջրաշեն համայնքում երեկ ուշ երեկոյան տեղացած կարկուտին հաջորդած հորդառատ անձրեւը մեծ վնաս է հասցրել համայնքին: ՀԺ-ի թղթակիցը Ջրաշենից հաղորդում է, որ գյուղում իսկական քաոս է տիրում: Ավերվել են ներհամայնքային ճանապարհները: Սելավաջրերը հեղել են բնակիչների նկուղները, բնակարաններն ու ավտոտնակները:

Նկուղներում պահեստավորված ալյուրը, պարարտանյութն ու բազմաթիվ այլ իրեր ամբողջությամբ փչացել են: Ջուրը նկուղներում հասել է ընդհուպ 2 մետրի: Սելավաջրերը քշել տարել են գյուղացիների ցանքատարածությունները, արտերը վերածվել են լճակների: Հեղեղվել են նաեւ գյուղացիների անասնագոմերը, սատկել են ներսում եղած թռչուններն ու խոզերը:

Գիշերվանից մինչ այս պահը արտակարգ ռեժիմով են աշխատում Ջրաշենի համայնքապետն ու համայնքապետարանի մյուս աշխատակիցները: Կատարվածի մասին դեռ երեկ տեղեկացրել են նաեւ մարզպետարանին ու Լոռու մարզային փրկարարական վարչությանը: Գյուղ են այցելել միայն փրկարարները: Այսօր ժամը 11:30-ի սահմաններում գյուղում թեպետ պահպանվում էր քաոսային վիճակը, սակայն մարզպետարանից մինչ այդ ժամը որեւէ մեկը չէր այցելել գյուղ, ինչը առաջացրել էր ջրաշենցիների հիմնավոր դժգոհությունը:

Մանրամասները՝ առաջիկայում

Լուսանկարները՝ հեղինակի

Տպել
4529 դիտում

Երեկ տեղացած ձյան պատճառով ավտովթարների թիվը Հայաստանում էականորեն ավելացել է. ՃՈ պետ

Զելենսկին «շանս» է տվել Գոնչարուկին. Ուկրաինայի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Սյունիքում 2019 թվականին ամբողջովին վերանորոգվել են 49 դպրոցների ճաշարաններ, իսկ 15-ի նորոգումն ընթացքի մեջ է

Հրդեհ Դավիթաշենում. տուժածներ չկան, վնասը նյութական է

Երեւան-Սեւան մայրուղու հարեւանությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, ատրճանակ և զինամթերք

Արարատի մարզում նախատեսված է հիմնանորոգել միջպետական եւ հանրապետական նշանակության 23,4 կմ ավտոճանապարհ

Ինքնաթիռի կործանման օրը Իրանի օդային տարածքում 6 ամերիկյան F35 կործանիչ-ռմբակոծիչ է եղել. Լավրով

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. վիրավորները գիտակցության չգալով մահացել են

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների թիվը կտրուկ ավելացել է

ՆԱՏՕ-ի գեներալ Լորեն Միշոն բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

ԱՄՆ-ը մտածել է Իրանի միջուկային օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին. Մայք Պոմպեո

Ամփոփվել են ՀՀ ԶՈւ զորքերի ծառայության վարչության կատարած աշխատանքները

Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

Մեքենան բախվել է ծառին, հետո՝ «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Մարզպետը կլանային որոշում կայացրեց, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, որը չեմ հանդուրժելու. Աշոտ Կուրղինյան

Սոցցանցերից մեկի օգտատերը երիտասարդի մերկ լուսանկարները չհրապարակելու համար պահանջել էր 190․000 դրամ. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր, սակայն ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան