Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը հայտնի կդառնա հունիսի վերջին. շրջակա միջավայրի նախարար

12/06/2019 schedule12:51

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում է 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը։ Քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Ամուլսարի ճակատագրից․

«Միջազգային կազմակերպությունը պետք է տար եզրակացություն։ Ի՞նչ վիճակում ենք, այդ եզրակացությունը կա՞, թե՞ չկա։ Եթե կա, ապա ի՞նչ է բխում հետո, որպեսզի մեր հանրությունն իմանա՝ Ամուլսարի ճակատագիրն ինչպիսին է լինելու»,- մասնավորապես հարցրեց Մելքումյանը։

Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատվիրված եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է։

«Քննչական կոմիտեն է պատվիրել եզրակացությունը հարուցված քրեական գործի շրջանակներում։ ՔԿ-ն եզրակացության հիմա վրա տեղեկատվություն կտա, եւ եթե եզրակացությունը կլինի բացասական եւ կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են, մասնավորապես, օրինակ, ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»,- պարզաբանեց Էրիկ Գրիգորյանը։

Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ Ամուլսարի հետ կապված եզրակացությունը կա, բայց չի հրապարակվում, հնարավո՞ր է դա ձգձգվի վեց ամիս։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հունիսի վերջին եզրակացությունը հայտնի կդառնա հանրությանը։

Տպել
6158 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան