Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը

12/06/2019 schedule10:42

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի գործով բողոքի քննությունը:

Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչից պահանջում է վերացնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի) մարտի 11-ի որոշումը, որով իրավաչափ էր ճանաչվել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը:

Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ակնհայտ անհիմն եւ չպատճառաբանված է որակում:

Նշենք, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2018 թ. հոկտեմբերին, նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց անմիջապես հետո:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթներ առաջ մերժել էր քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:

Տպել
711 դիտում

Հայաստանն ու Խորվաթիան ցանկանում են զարգացնել միջհամայնքային կառուցողական շփումները

Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Արմավիրում հողային զանգվածի քանդման հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. պատճառվել է 1.1 մլն դրամի վնաս

Քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված հարցեր. ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Այս տարի Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել. վարչապետ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակում 2 օրում մոտ 2,5 տոննա բույս է ոչնչացվել (տեսանյութ)

Մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին

ԱՄՆ-ի նախագահը 10-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար

Վրաերթ Երեւանում․ հետիոտնը փողոցը փորձել էր անցնել չթույատրված հատվածով

Արայի լեռան ստորոտի հրդեհը չի հաջողվում մարել. աշխատում է 82 հրշեջ-փրկարար, 75 բնակիչ, անտառի 18 աշխատակից

Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը