«Շինծու, թաքուն եւ կեղծիքներով լեցուն». թեկնածուն՝ հեծանվասպորտի նախագահի ընտրությունների մասին

Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը նշում է, որ ՀՀ հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում կեղծիքներ կան: Այդ մասին նա ասաց «Հայկական ժամանակ»-ին: Անտոնյանը թեկնածուներից մեկն է: Ընտրությունները նախատեսված են այսօր՝ հունիսի 11-ին: Մյուս թեկնածուն ներկայիս նախագահն է՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը:  

«Հրավիրում եմ լրագրողների ուշադրությունը Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների շուրջ. շինծու, թաքուն եւ կեղծիքներով լեցուն ընտրություններ: Ովքե՞ր են ստացել մանդատներ եւ ովքե՞ր են քվեարկությանը մասնակցելու: Ոչ մի տեղ հրապարակված չեն համապատասխան արձանագրություններ, որոշումներ եւ առհասարակ քվեարկության մանդատներ տրամադրելու՝ բաժանելու հիմքեր:

Վստահ եմ՝ ամենը կհասցնեն անել հետին թվով, սակայն այսօրվա ընտրությունները օրինական եւ լեգիտիմ չեն: Ես չեմ ասում, որ այս կամ այն թեկնածուն է լավը կամ վատը, այլ առհասարակ այսօր ես բարձրաձայնում եմ ընտրությունների օրինական կազմակերպման մշակույթի մասին, որը բացակայում է այս ֆեդերացիայում մասնավորապես:

Իսկ Ֆեդերացիայի զարգացման ծրագրի մասին խոսք չկա. միայն «Նապագահ»-ի մոլուցքով տառապող եւ այդ տեղը ամեն գնով պահելու ցանկություն, իսկ հիմքում՝ ոչ մի զարգացում: Ֆեդերացիային անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, գործելաոճի վերանայում եւ առհասարակ առողջ մթնոլորտ:

Հ.գ. շնորհակալություն Էդգար Ստեփանյանին եւ իր մարզիչին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար»,- ասում է Անտոնյանը:

Սահակյանը ֆեդերացիան գլխավորում է է 2015 թվականից: Վերջին շրջանում ֆեդերացիան միայն 1 մարզիկ ունի, որը միջազգային ասպարեզում կարողանում է բարձր պահել Հայաստանի պատիվը: Էդգար Ստեփանյանն է: Նախորդ տարվա վերջին հեծանվորդը դժգոհել էր ֆեդերացիայի նախագահից: Նա նշել էր, որ կարեւոր նվաճումների հասնելուց հետո ֆեդերացիայի ղեկավարը նրա հետ նույնիսկ 1 անգամ հանդիպելու ցանկություն չի հայտնել:

Տպել
980 դիտում

Երեւանի, Եղեգնաձորի եւ Մալիշկա գյուղի բնակելի հատվածներից 5 գյուրզա, 1 սահնօձ է հայտնաբերվել ու տեղափոխվել

Դատարան ժամանեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ՀՀ գլխավոր դատախազը

«Մարտի 1»-ի տուժածներից Բաբկեն Մկրտչյանի իրավահաջորդը բաց նամակով դիմում է դատավորին

Հրդեհ Թաիրով գյուղում. խոտածածկ տարածքի հրդեհման հետեւանքով այրվել է վագոն-տնակ

«Արցախ» ակումբն անվանափոխվել է. պաշտոնական

ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ պայմանագրեր կնքելու «արատավոր» պրակտիկայից

Հովհաննես Մովսիսյանն այցելել է իրանական IRNA գործակալություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և ՉԺՀ Կոմկուսի քաղաքաիրավական հարցերի քարտուղարը հանդիպել են

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին