Տեղափոխություններ Արցախի ուժային կառույցներում. Մնացականյանը ոստիկանապե՞տ կդառնա

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի մի շարք ուժային կառույցներում տեղափոխություններ են տեղի ունենալու: Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի ոստիկանապետ:

Նրա փոխարեն արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն է նշանակվելու Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Վլադիկ Խաչատրյանը:

Ըստ նույն աղբյուրների՝ ԱՀ դեռեւս գործող ոստիկանապետ Իգոր Գրիգորյանն էլ առաջիկայում կնշանակվի մինչեւ տարեվերջ Արցախում ստեղծվելիք Քննչական կոմիտեի ղեկավար:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց. «Միակ հավաստի աղբյուրը, որը տարածում է նման տեղեկատվություն, դա նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունն է, որն այս պահի դրությամբ որեւէ նման տեղեկատվություն չի տարածել: Եթե լինի այդպիսի բան, մենք կտարածենք: Այս պահի դրությամբ այլ բան չեմ կարող ասել: Ընդհանրապես մենք երբեւիցե չենք թաքցնում այս կամ այն նշանակումները, կադրային տեղաշարժերը»:

Մեզ հաջողվեց կապ հաստատել Լեւոն Մնացականյանի հետ, սակայն նա զբաղված էր եւ հարցերի չպատասխանեց:

Տպել
1264 դիտում

Գառնիում կստեղծվի առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը

Թրամփը հրապարակել է Պաղեստինի նոր քարտեզն ու հակամարտության կարգավորման պլանը. Պաղեստինը դեմ է

Շիրակի մարզի ջրամբարներում քիչ ջուր կա կուտակված

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

Մակրոնը մեղադրել է Էրդողանին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻ խորհրդատուներին

Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Նաղդալյան

Թավջութակահարին զինծառայությունից ազատելու համար Մանսուրյանը եւ այլ հայտնի գործիչներ երաշխավորագրեր են ներկայացրել

2020 թ. առաջին անգամ հայտարարագիր կներկայացնեն մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերը

ՀՀ 7 քաղաքացի գտնվում է Չինաստանի Հուբեի նահանգում. Ավետ Ադոնցը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունիին

JICA-ի կողմից ՀՀ-ին է նվիրաբերվել 22 հրշեջ ավտոմեքենա. դրանք կուղեւորվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզեր

Վայոց ձորում անցկացվել է զորակոչի վերջին փուլը. ՊՆ

Ահազանգ՝ զինված անձանց մասին. հրազենները թողած եւ փախած երիտասարդները ձերբակալվել են (տեսանյութ)

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը

28-ամյա երիտասարդը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու նպատակով (տեսանյութ)

2019թ. խոշոր հարկատուների կողմից եկամտահարկ վճարվել է 208 մլրդ դրամ, ինչը 20%-ով ավելի է 2018թ. համեմատությամբ. վարչապետ

Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ հուշամեդալով է պարգեւատրել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին

Վարոս Սիմոնյանը JETRO-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հեռանկարները

Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Տիգրան Սարգյանը ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը. ԵՏՀ