Սպառնացել է ծեծել 10-ամյա անչափահասին, եթե խոչընդոտի իրեն. սեքսուալ բնույթի բռնի գործողություններ հատուկ կրթահամալիրում

11/06/2019 schedule12:07

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ. ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան:

Այսպես՝ 2017թ. դեկտենբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2018թ. հունվարի 13-ին 2001թ. ծնված անչափահասը, 10-ամյա տղայի հետ գտնվելով կրթահամալիրի ննջասենյակներից մեկում, սպառնալով ծեծել վերջինիս, եթե խոչընդոտի իրեն, օգտվելով նրա անօգնական վիճակից, սեռական կրքերին հագուրդ տալու համար, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ, սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
624 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)