Էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» լսումներին

11/06/2019 schedule10:31

Հունիսի 10-ին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ: Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Կարող ենք արձանագրել, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34.5 տոկոսով: Ընդ որում` ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: Մնացած 99 տոկոսը վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են», - նշել է նա։ Նախարարը կարևորել է այս թվերը, քանի որ դրանք խոսում են այն մասին, որ Հայաստանի արտադրության ապրանքները մրցունակ և պահանջված են ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար:

Նախարարը նաև ներկայացրել է ամենից շատ արտահանված ապրանքները, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր և այլն:

«2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր», - նշել է նախարարը և ընգդծել, որ այսօր առաջանահերթություններից մեկը մնում է միասնական և ընդհանուր շուկաների ձևավորումը, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկ դաշտի միասնականացումը»։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ թեև ԵԱՏՄ անդամակցության պահին Հայաստանն արդեն իսկ ուներ արտոնյալ ռեժիմներ, ազատ առևտրի համաձայնագրեր ԵԱՏՄ անդամ երկրների հետ, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը թույլ տվեց երկրին ստանալ առավել զգալի տնտեսական էֆեկտ՝ ի հաշիվ միասնական տնտեսական տարածքի գործունեության, միասնական տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառության, ոչ սակագնային կարգավորման:

Նախարարը կարևորել է շուկաների միասնականացման գործընթացները, նշել, որ այժմ ծառայությունների միասնական շուկան գործում է 52 ոլորտներում։ Աշխատանքներ են տարվել 11 ծառայությունների ոլորտների ազատականացման և ծառայությունների միասնական շուկաների ձևավորման ուղղությամբ, ազատականացվել է 9 ոլորտ։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ երրորդ երկրների հետ համատեղ աշխատանքները եղել են եվրասիական տնտեսական ինտեգրացիոն ուղղություններից մեկը, և, նրա խոսքով, այս տարին նշանավորվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագրի վավերացմամբ։ Առևտրի ծավալները մեծացնելու և ընթացակարգերը պարզեցնելու տեսանկյունից նախարարը կարևորել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կնքված համաձայնագիրը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով, տարբեր բանակցային փուլերում են գտնվում նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Սերբիայի, Իսրայելի, Եգիպտոսի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրերին։

«Մեծ ծավալի աշխատանքներն ենք կատարում նաև տեխնիկական կանոնակարգման ուղղությամբ, որի նպատակն է տնտեսական տարածքում միասնականացնել ապրանքներին և ծառայություններին ներկայացվող որակական և տեխնիկական պահանջները՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով», - նշել է նախարարը և հավելել, որ մինչ օրս ԵԱՏՄ շրջանակներում մշակվել և ընդունվել են 47 տեխնիկական կանոնակարգեր, որոնցից 41-ը ՀՀ-ում ուժի մեջ են մտել։

Նախարարն անդրադարձել է արդյունաբերության ոլորտում անդամ-պետությունների համագործակցությանը․ նախարարի խոսքով՝ կան էլեկտրոնային հարթակներ, որոնց զարգացումը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության գործող կազմակերպությունների պահանջարկը կապակցել նույն տարածքում այլ սուբյեկտների առաջարկի հետ և ոչ միայն ֆիզիկական մատակարարումների, այլև տեխնոլոգիական և նորարարական մշակումների, որոնք մեծ հնարավորություններ են բացում խոշոր բիզնեսին և ՓՄՁ-ին կամրջելու համար։

Տիգրան Խաչատրյանն ընդգծել է ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխճանաչման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքները տվյալ ոլորտի զարգացման տեսանկյունից։

Ելույթի վերջում նախարարը վստահեցրել է, որ ամեն հնարավոր միջոց օգտագործվել և օգտագործվելու է, որպեսզի հայաստանյան տնտեսավարողների շահերը լինեն առավելագույնս հաշվի առնված՝ նպաստելու տնտեսական ներուժի զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև՝ ԵԱՏՄ տարածքում։

Ելույթից հետո նախարարը պատասխանել է «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցների հարցերին ։

Տպել
1419 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին