Պետք է կարողանանք բարձր պահել ազգի պատիվն ամեն խաղում. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պետք է գիտակցեն ազգային հավաքականի մարզաշապիկը կրելու պատասխանատվությունը: Սա այսօր՝ հունիսի 10-ին, վաղը կայանալիք Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստանի դեմ հանդիպումից առաջ ընդգծեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա նշեց, որ իրենք ամեն ինչ պետք է անեն ազգի պատիվը բարձր պահելու համար:

- Թեեւ հաղթեցինք Լիխտենշտեյնին, բայց չե՞ք կարծում, որ երկրպագուներին ինչ-որ բան ապացուցելու համար նաեւ ավելի ուժեղ հավաքականի դեմ է պետք լավ արդյունքի հասնել:

- Ոչ մեկին ոչինչ չունենք ապացուցելու: Մենք հագնում ենք ազգային հավաքականի մարզաշապիկը, պետք է կարողանանք մեր նվիրվածությամբ, աշխատանքով, մեր ամեն ինչով՝ թե՛ մարդկային, թե՛ ֆուտբոլային որակներով բարձր պահել մեր ազգի պատիվն ամեն խաղում:

-Հունաստանը խաղում է պարտությունից հետո, մյուս կողմից Հայաստանը հաղթել է Լիխտենշտեյնին: Սա ինչ-որ ազդեցություն կունենա՞ վաղվա խաղի վրա տակտիկա ընտրելու հարցում, թե՞ դուք կոնկրետ նախատեսված եղանակ ունեք եւ կխաղաք այդպես:

- Ընդհանրապես ֆուտբոլիստներն էլ, մարզիչներն էլ հասկանում են, որ թե հաղթանակը, եւ թե պարտությունը պետք է շուտ մոռանալ եւ պատրաստվել հաջորդ խաղին: Մեծ տրամադրվածությամբ պետք է մոտենանք այդ խաղին, որպեսզի կարողանանք լավ արդյունք գրանցել:

- Տեսականորեն Հունաստանը վաղվա հանդիպման ֆավորիտն է համարվում: Արդյո՞ք փորձելու եք հարմարվել Հունաստանի խաղաոճին, թե՞ հետեւելու եք Ձեր պլանին:

- Ընդհնարապես, երբ խաղում ես մի թիմի, մանավանդ ուժեղ թիմի դեմ, վերլուծում ես ուժեղ եւ թույլ կողմերը, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: Այո՛, անշուշտ հաշվի կառնենք ինչ-որ գործոններ՝ ձեր ուժեղ ֆուտբոլիստները, ձեր ուժեղ եւ թույլ կողմերը, բայց ավելի շատ կկենտրոնանք մեր խաղի վրա: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք լավ արդյունքի:

- Էրիկ Վարդանյանը դուրս է մնացել հայտացուցակից: Ո՞րն է պատճառը:

- Բժիշկներն ասացին, որ տաքություն ունի: Չի կարող մեկնել:

- Չե՞ք կարծում, որ Լիխտենշտեյնի դեմ խաղում ֆուտբոլիստներն ավելի շատ էներգիա ծախսեցին, քան պետք էր՝ հաշվի առնելով, որ 3 օրից կարեւոր հանդիպում էր:

- Այդպես չեմ կարծում. երեւի հիշում եք՝ 2:0-ի ժամանակ մի 10 րոպե եղավ, որ խաղը մեր ձեռքից բաց էինք թողել: Նույնիսկ վտանգավոր 2 պահեր եղան, Տարոն Ոսկանյանը փրկեց, դարպասապահ Արամ Հայրապետյանը փրկեց, իսկ 2:1-ի ժամանակ շատ վտանգավոր կլիներ: Շատ ուրախ եմ, որ տղաները կարողացան մինչեւ վերջ պայքարել ու հասնել հաջողության: Իհարկե շատ կուզենայի, որ քիչ էներգիա ծախսեին, բայց խաղն էր թելադրում, որ պետք է մինչեւ վերջ պայքարեին:

Տպել
627 դիտում

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար