ԿԸՀ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ դեռ չի ստացել. Տ. Մուկուչյան

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռ չեն եղել: Սակայն դիմումների համար դեռ կա ժամանակ, եթե լինեն նման դեպքեր, ԿԸՀ-ն կտեղեկացնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մինչ խորհրդարան գալս, համենայն դեպս, վերահաշվարկի դիմումներ որևէ տեղ չէին ստացվել: Սակայն մենք դեռ ժամկետ ունենք, եթե կլինեն, դրա մասին կտեղեկացնենք, եթե չլինի, կտեղեկացնենք, որ չկա»,-ասաց Մուկուչյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ահազանգ է եղել, թե երկու մարդ քվեաթերթիկները նկարել են՝ Մուկուչյանն ասել է, որ պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացի ժամանակ կա կարևոր առանձնահատկություն՝ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հազարավոր քաղաքացիներ:

Եվ Մուկուչյանը բնական է համարել, որ բոլորից հնարավոր չէ ակնկալել Ընտրական օրենսգրքի բարձր իմացություն և միատեսակ վարքագիծ: «Եվ բնական է, որ կարող են տեղի ունենալ ինչ-ինչ խնդիրներ: Եվ այստեղ ընտրական հանձնաժողովների կարևորագույն գործառույթն է, որ այդ ամենը պատշաճ արձանագրվի, և դրանց վերաբերյալ տրվեն պատշաճ գնահատականներ: Եթե խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված խնդրին, ապա օրենսդրորեն ամրագրված է, որ եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ, անվավեր են ճանաչվում արդյունքները»,-նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հավատացրել է, որ արձանագրված յուրաքանչյուր խնդիր կարժանանա իրավական գնահատականի։

Տպել
3474 դիտում

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի