Ես կարծում եմ՝ ներդրումներ կան եւ տնտեսությունը զարգանում է ու դրա մասին խոսում են թվերը. փոխվարչապետ

Շատ բաղադրիչներ կան, որոնք նշանակություն ունեն գազի գնի վերջնական ձեւավորման հետ կապված: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ գազի սակագինը չի բարձրանա:

Գրիգորյանը ասաց, որ ցանկացած հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվում է, բայց դեռեւս չի կարող ասել, որ ունեն վերջնական պայմանավորվածություններ:

«Այդ պայմանավորվածությունները այս փուլում չէին էլ կարող ամփոփվել, քանի որ բանակցությունների մի հատվածը վերաբերում է մարժային, այսինքն՝ տարիֆի ձեւավորմանը ՀՀ տարածքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից, եւ սահմանին գազի գնին, որը մեկ այլ բանակցությունների առարկա է: Շարժվում ենք այդ ուղղությամբ, հուսանք, որ հնարավոր կլինի անել այնպես, որպեսզի տարիֆը չբարձրացվի»,- նշեց փոխվարչապետը:

Հարցին՝ աշխատանքային խումբն արդեն 6 ամիս աշխատում է, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, հնարավո՞ր է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերը, Գրիգորյանը պատասխանեց. «Հարցին դետալիզացված չեմ պատասխանի, բայց կան բազմաթիվ ծախսեր, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն կա եւ դրանք պետք է նվազեցվեն «Գազպրոմ Արմենիա»-ի օպտիմիզացիայի հաշվին»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընկերության ծախսերն ուռճացված են եղել, փոխվարչապետն ասաց, որ ծախսեր շատ եղել են, չբացառեց, որ ուռճացված էլ են եղել, սակայն չի ցանկանում մանրամասն ներկայացնել. «Բանակցությունները կունենան վերջնական տեսք ու դուք դրա մասին կիմանաք»:

Խոսելով այն քննադատությունների մասին, թե գազի սակագինը պահպանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կրճատման արդյունքում, Գրիգորյանը նախ հարցով պատասխանեց. «Իսկ դուք ունե՞ք տեղեկատվություն, որ աշխատակիցնե՞ր են արդեն իսկ կրճատվել: Չկա որեւէ բիզնես կամ ձեռնարկություն, որ կրճատման գործընթացներով պարբերաբար չանցնի: Դա հրամայականն է այսօրվա: Բնականաբար, որքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան կրճատման խնդիրը, ցավոք սրտի, արդիական է դառնում: Այլ տարբերակ չկա: Կրճատումների եւ գազի սակագինը չբարձրացնելու մեջ ես կապ չէի արձանագրի»:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլի հրապարակումներին՝ Գրիգորյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ես բամբասանքներ չեմ մեկնաբանելու: Եթե դուք ունեք ավելի կոնկրետ ինչ-որ թեզ այդ հարցի շուրջ՝ կարող ենք քննարկել, բայց բամբասանքների մասին չեմ խոսելու»:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ ներդրումներ չկան, ծավալը շատ քիչ է եւ նման տեմպով տնտեսություն չի զարգանալու, Գրիգորյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ ներդրումներ կան եւ տնտեսությունը զարգանում է ու դրա մասին խոսում են թվերը: Չե՞ք կարծում, որ այդպես է»:

Գրիգորյանը նշեց, որ ներդրումներ իրականացնելու գործընթացը երկար գործընթաց է. «Ինչ ներդրումների մասին խոսք կա այս պահին դուք գիտեք, որ մենք կառավարությունում այդ հարցը պարբերաբար քննարկում ենք: Կա շատ որոշակի շրջանակ պոտենցիալ ներդրողների եւ կան շատ որոշակի գաղափարներ, որոնց շուրջ մարդիկ աշխատում են եւ կարծում եմ՝ մոտ ժամանակներում կամփոփվեն»:

Տպել
10127 դիտում

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը

Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել (տեսանյութ)

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

ԱԻՆ-ը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել, հանձնել ոստիկաններին

Երեւանի, Եղեգնաձորի եւ Մալիշկա գյուղի բնակելի հատվածներից 5 գյուրզա, 1 սահնօձ է հայտնաբերվել ու տեղափոխվել

Դատարան ժամանեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ՀՀ գլխավոր դատախազը

«Մարտի 1»-ի տուժածներից Բաբկեն Մկրտչյանի իրավահաջորդը բաց նամակով դիմում է դատավորին

Հրդեհ Թաիրով գյուղում. խոտածածկ տարածքի հրդեհման հետեւանքով այրվել է վագոն-տնակ