Պետք է ժամանակ տալ մարզչին. Կամո Հովհաննիսյան

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարծում է, որ պետք չէ ամեն անհաջողությունից հետո խոսել գլխավոր մարզչին հեռացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա նշեց այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հանդիպման ժամանակ: Նա խոսեց այդ թեմայով: Նաեւ պատասխանեց իր խաղային դիրքին ու վաղը կայանալիք Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստանի դեմ արտագնա հանդիպմանը վերաբերող հարցերին:

- Մեկարկային 2 խաղերում պարտությունից հետո ՀՀ հավաքականը քննադատության թիրախում էրհայտնվել: Սովորաբար այդ քննադատությունը ֆուտբոլիստներին խանգարո՞ւմ է, թե՞ ավելի լավ խաղալու մոտիվացիա է:

- Հիմնականում իրենց առաջին քննադատողները ֆուտբոլիստներն են, որովհետեւ ամեն խաղից հետո նայում ենք տեսագրությունը: Ես անձամբ նայում եմ՝ որտեղ ինչ արեցին եւ փորձում եմ շտկել: Ճիշտ է 2 խաղում պարտություններ կրեցինք, բայց հիմա բոլորս դրական ենք տրամադրված, որ պետք հաջողության հասնենք:

- Հատկապես շատ են քննադատում գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Ասում են, որ պետք է հեռացնել:

Երբ պարտություն ես կրում, առաջին մեղավորը մարզիչն է: Ասում են՝ մարզիչն է մեղավոր, այսինք խաղացողին չխաղացրեց, այսինչ տակտիկան չընտրեց: Բայց որ մեկիս էլ դնենք գլխավոր մարզիչ, կողքի մեկը հայտնվելու է, որն ասելու է՝ այս խաղացողին պետք է խաղացներ, այսինչ տակտիկայով պետք է խաղար: Ուղղակի պետք է ժամանակ տալ մարզչին, որ նա բացատրի խաղացողներին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան, թե ինչ է նա ուզում: Եվ մի փոքր համբերություն է պետք, որպեսզի արդյունքները լինեն: Թեչէ ամեն անգամ մարզիչ են նծանակում, մի քանի ամիս հետո նա հեռանում է չհասցնելով ինչ-որ բան անել:

- Լիխտենշտեյնի դեմ խաղում ձախ եզրում մի փոքր ավելի քիչ էիք միանում գրոհներին: Աջ եզրում Ձեզ ավելի լավ չե՞ք զգում:

-  Չեմ կարծում, որքիչ եմմիացել գրոհներին: Ինձ համար սովորական է դարձել դիրքերը փոխելը: Թե աջից, եւ թե ձախից գրեթե նույն կերպ եմ զգում, ճիշտ է՝ կա տարբերություն, աջ թեւից խաղալիս ինձ ավելի հարմար եմ զգում, բայց որ ասեմ շատ է տարբերությունը, այդպես չէ:

- Ձեր ամենաօպտիմալ դիրքը պաշտպանի, թե՞ կիսապաշտպանի դիրքն է:

- Հիմա ֆուտբոում այնպես է ամեն ինչ խառնվել իրար, որ պաշտպան, կիսապաշտպան գրեթե նույն ֆունկցիաներն են կատարում: Այստեղ արդեն գալիս է մարզչի փիլիսոփայությունից, թե ինքն ինչպես է նախընտրում, օրինակ, կիսպաշտպանը կարող է շատ իջնել, օգնել պաշտպանին կամ մնա, ուժերը խնայի հարձակման համար: Դա մարզչի թելադրանքով է, բայց հիմնականում ինձ հարմար է ավելի շատ եզրերից խաղալ:

- Ո՞ւմ հետ է ավելի հարմար եզրերում խաղալ Էդգար Բաբայանի, թե՞ Գեւորգ Ղազարյանի:

- Էդգար Բաբայանի հետ խաղալու քիչ փորձ ունեմ, բայց որքանով խաղացել եմ նույն եզրում շատ հարմար է եղել: Ղազարյանի հետ նույնպես շատ հարմար է, որովհետեւնա նույնպես ահռելի աշխատանք է կատարում դաշտում թե՛ հարձակվելիս, թե պաշտպանվելիս:

- Մրցակիցների հանդիպումների արդյունքներից հետո, կարծես, մեր հավաքականի համար հույսի նշույլ կա:

- 3 խաղ ենք դեռ խաղացել, դեռ 7 խաղ էլ ունենք: Հայի բախտը միշտ էլ իրենց հետ է (ծիծաղում է), բայց շանսեր միշտ էլ կան, ու մենք կփորձենք ամեն շանսը մաքսիմում օգտագործել:

- Ի՞նչ կասեք երկրպագուներին:

- Շատ շնորհակալություն երկրպագուներին, որոնք գալու են մարզադաշտ: Հույսով հավատով լցվենք, միասնական մտնենք դաշտ հավատով, որ կարող ենք լավ ֆուտբոլ խաղալ, լավ արդյունք գրանցել:

Տպել
1523 դիտում

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել