Լիխտենշտեյնին հաղթելուց հետո սպասելիքները մեծ են. Հայկ Իշխանյան

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ սպասելիքներ ունի Եվրո 2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստանի դեմ խաղից առաջ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպան Հայկ Իշխանյանը: Նա ասաց, որ վաղը Աթենքում կայանալիք խաղում իրենք պետք է փորձեն օգտվել մրցակցի թույլ կողմերից:

- Կխոսե՞ք Հունաստանի դեմ հանդիպումից առաջ սպասելիքների մասին:

- Լիխտենշտեյնի նկատմամբ տարած հաղթանակից հետո սպասելիքները շատ մեծ են: Շատ լուրջ ենք տրամադրված: Սպասում ենք լավ խաղի:

- Մրցակցին ուսումնասիրելու արդյունքում ի՞նչ եզրակացությունների եք եկել:

- Բավական շատ լուրջ թիմ է: Անցած խաղում պարտվեց Իտալիային 0:3 հաշվով: Կես ժամից տեղի է ունենալու այդ խաղի մասին կոնֆերանսը: Կուսումնասիրենք ուժեղ ու թույլ կողմերը, մարզիչների կողմից ցուցումներ կստանանք, որպեսի կարողանանք լավ պատրաստվել խաղին:

- Լիխտենշտեյնի նկատմամբ վստահ հաղթանակի հետ մեկտեղ թիմը շատ էներգիա է ծախսել: Արդյո՞ք պետք չէր խնայել ուժերը, քանի որ 3 օրից ավելի կարեւոր հանդիպում կար:

- Առաջին խաղակեսից հետո բարդ հաշիվ էր 2:0-ն, երեւի, եթե ավելի շուտ գոլ լիներ՝ հաշիվն ավելի խոշոր լիներ առաջին խաղակեսից հետո, ինձ թվում է՝ տղաներն ավելի քիչ էներգիա կծախսեին:

- Հաջողվե՞լ է վերականգնվել:

- Այո՛, իհարկե: 2 օր անցել է արդեն: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվենք, պատրաստ լինենք Հունաստանի դեմ հանդիպմանը:

- «Իմպուլսից» դեռ խաղացել եք Արմեն Գյուլբուդաղյանցի հետ: Ի՞նչ է փոխել նա հավաքականում:

- Յուրաքանչյուր մարզչի հետ օր-օրի, ամիս առ ամիս փոփոխություններ նկատվում են աշխատանքների մեջ:

- Նախորդ խաղում պաշտպանությունում կոպիտ սխալներ եղան: Այս օրերի ընթացքում նոր սխեմա փորձարկվե՞լ է:

- Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո 1 մարզում է եղել՝ վերականգնողական մարզում: Այսօր երեկոյան է նախախաղյա մարզումը: Դեռ նման տակտիկա չի մշակվել:

- Հունաստանի հավաքականն արդեն 2 խաղ է՝ չի կարողանում արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել: Նախորդ խաղում անգամ ոչ մի անգամ չկարողացան գնդակը կախել մրցակցի տուգանային հրապարակում: Արդյո՞ք դա վստահություն կհաղորդեի մեր պաշտպանությանը:

- Իհարկե, մենք էլ ամեն ինչ պետք է անենք նրանց սխալներից օգտվելոււ եւ հաջողության հասնելու համար:

Տպել
294 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում