Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն բարձրաձայնում է նախընտրական խախտումների մասին

ՀՀ Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից մեկը Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն է: Իր թեկնածությունն առաջադելու մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նա նաեւ ասաց, որ արդեն հասցրել է որոշ խախտումներ նկատել:

«Արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ եւ կեղծիքներ, ինչը բացառում է արդար ընտրությունները»,- ասում է նա՝ ավելացնելով, որ դիմելու է նախարարություն՝ խնդրելով միջամտել արդար ու օրինական ընտրություններ կազմակերպելու համար:

Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում նա ասել էր, որ իրեն ընտրություններին խնդրել են մասնակցել հայկական հեծանվասպորտի ներկայացուցիչներ՝սրտացավ մարդիկ: Այն ժամանակ, սակայն, դեռ վստահ չէր, քանի որ լինելով նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ (անկուսակցական) բավական ծանրաբեռնված է: Որոշ ժամանակ մտածելուց հետո որոշել է մասնակցել ընտրություններին:

Նա նաեւ նշել էր, որ վերջին շրջանում այդքան էլ շատ տեղեկություններ չի ստանում ֆեդերացիայից, բայց նախկինում, երբ ստանում էր, այնտեղ լուրջ փոփոխությունների կարիք կար թե կադրային, եւ թե գործունեության ձեւաչափի ու մոտեցման առումով: Նաեւ ասել էր, որ ֆեդերացիայի ներսում այսօր որոշակի դժգոհություններ կան ներկայիս ղեկավարությունից:

Մեր տեղեկություններով՝ ընտրությունները նախատեսված են հունսի 11-ին եւ թեկնածուներից մյուսը ներկայիս նախագահ Արման Սահակյանն է՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին: Նա ֆեդերացիան գլխավորում է է 2015 թվականից:

Վերջին շրջանում ֆեդերացիան միայն 1 մարզիկ ունի, որը միջազգային ասպարեզում կարողանում է բարձր պահել Հայաստանի պատիվը: Էդգար Ստեփանյանն է: Նախորդ տարվա վերջին հեծանվորդը դժգոհել էր ֆեդերացիայի նախագահից: Նա նշել էր, որ կարեւոր նվաճումների հասնելուց հետո ֆեդերացիայի ղեկավարը նրա հետ նույնիսկ 1 անգամ հանդիպելու ցանկություն չի հայտնել:

Տպել
816 դիտում

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինիին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը․ Վահե Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կրկին դատարան չբերվեց. դատախազը միջնորդեց նրա նկատմամբ փորձաքննություն նշանակել

Բանտարկված աղվեսներն առգրավվել են եւ բաց են թողնվել վայրի բնություն

Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Խառատյանը՝ Մալյանի «անհեթեթությունների» մասին

Ուզում ենք այնպես անել, որ միլիարդավոր ներդրումներ անելու ցանկության դեպքում անգամ կարիք չլինի վարչապետին տեղյակ պահել

Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ

Հափշտակել է մի շարք բնակիչների վճարած գումարները. Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ԲՀԿ պատգամավորները Վահե Գրիգորյանի թեկնածությանը ազատ են քվեարկելու

Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները (տեսանյութ)

Դաշնակցության ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից. Ծառուկյան

Ծանուցագիրը, որ ստանում եմ, պետք է դնեի ռամկայի մեջ, կախեմ պատին՝ Այվազովսկու նկարի կողքի՞ն․ Գագիկ Ծառուկյան