Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

 Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եւ, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաեւ կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը:

Ուրախություն հայտնելով Մինսկի եւ Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծել է, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլեւ միտված է նպաստելու Եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշել է Մոսկվայի հոգեւոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի եւ իր ուսումնառության տարիները, անցած հոգեւոր ծառայության ուղին:

Վեհափառ Հայրապետը կարեւորել է նման այցելությունները` անդրադառնալով նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները:

Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատել է, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաեւ նշել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն եւ իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրել է նաեւ Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգեւոր կյանքի ներկայիս կացությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւս անդրադարձ է կատարել Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգեւորականների պատրաստության եւ եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվել է Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման եւ վերանորոգության աշխատանքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգեւոր եղբորը մաղթել է արեւշատ կյանքի երկար օրեր եւ արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու եւ ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:

Տպել
541 դիտում

Ապօրինություններ Սյունիքի մարզպետարանում. ԱԱԾ բացահայտել է սեփանակատիրոջից հողամասն ապօրինի օտարման դեպք

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը․ Վահե Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կրկին դատարան չբերվեց. դատախազը միջնորդեց նրա նկատմամբ փորձաքննություն նշանակել

Բանտարկված աղվեսներն առգրավվել են եւ բաց են թողնվել վայրի բնություն

Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Խառատյանը՝ Մալյանի «անհեթեթությունների» մասին

Ուզում ենք այնպես անել, որ միլիարդավոր ներդրումներ անելու ցանկության դեպքում անգամ կարիք չլինի վարչապետին տեղյակ պահել

Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ

Հափշտակել է մի շարք բնակիչների վճարած գումարները. Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ԲՀԿ պատգամավորները Վահե Գրիգորյանի թեկնածությանը ազատ են քվեարկելու