Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով եւ ավանդաբար անցկացվելով ֆրանսիական Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության համար հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ բոլոր նրանց, որոնց նշեց ՀՀ նախագահը:

Հին հնդկական առակը հարց է բարձրացնում` ի՞նչն է ավելի շատ քան աստղերը եւ բնականաբար պատասխանում են. մտքերն են ավելի շատ, քան աստղերը: Ընդ որում, նկատի է առնվում մեկ մարդու մտքերը, ոչ թե ամբողջ մարդկության: Ընդհանրապես, միտքն այն ամենակարեւոր եւ շրջադարձային երեւույթն է, որ կերտել է, ստեղծել է մեր իրականությունը:

Ամբողջ քաղաքակրթությունն, ըստ էության, հիմնված է մեկ գործոնի վրա` դա մարդկային միտքն է: Ընդհանրապես, երկրագնդի ողջ գոյության ընթացքում ընդամենը երկու գործոն կա, որ ազդել է երկիր մոլորակի վրա` մեկը տիեզերական գործոններն են, իսկ մյուսը` մարդկային միտքը: Եվ երբ փորձում ենք խոսել այսօրվա քննարկման հիմնական թեմայի` աշխարհում եւ, ընդհանրապես, տարածաշրջանում տնտեսական, ներդրումային, ընդհուպ աշխարհաքաղաքական միտումների մասին, մենք կտեսնենք, որ ժամանակակից աշխարհում ամենամեծ ներդրումներն արվում են հենց մարդկային մտքի ոլորտում:

Այսօր տնտեսության շարժիչ ուժերը դարձել են այն ոլորտները, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Եվ բանը հասել է այնտեղ, որ մարդկային միտքն այլեւս չի բավարարվում ինքն իրենով եւ աշխարհում սկսվել է արհեստական մտքի, արհեստական ինտելեկտի զարգացման գլոբալ պրոցես: Սա է, ըստ էության, 21-րդ դարի, ժամանակակից աշխարհի հիմնական տնտեսական միտումը:

Երբ նայենք վերջին 20-30 տարիների համաշխարհային տնտեսության կառուցվածքը` կտեսնենք, որ ամենադրամատիկ եւ աչքի զարնող փոփոխությունը հենց դա է: Տնտեսության մեջ առաջատար են դարձել այն ուժերը, որոնք առավելապես հիմնված են մարդկային մտքի, տաղանդի եւ ինտելեկտի վրա: Հիմա մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, երբ մարդկային միտքը սկսել է իր ազդեցությունն ունենալ ոչ միայն երկիր մոլորակի վրա, այլ այն սկսել է փոփոխություններ կատարել այլ մոլորակներում եւ որեւէ կասկած չկա, որ այս միտումը շարունակվելու է ու ուժեղանալու է հենց արհեստական ինտելեկտի զարգացմանը զուգընթաց:

Երեւանից այստեղ գալիս, երբ նայում ենք ճամփեզրին, տեսնում ենք բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, փոքր եւ միջին բիզնեսի օբյեկտներ, նրանցից ոմանք հաջողակ են, ոմանք` անհաջողակ, ոմանց գործերն այդքան էլ լավ չեն, ոմանց գործերն ակնհայտորեն լավ են ու դա երեւում է առաջին հայացքից: Եվ երբ մտածում ենք, թե ի՞նչ է տարբերում հաջողված բիզնեսներն անհաջող բիզնեսներից` առաջին միքտը, որ զարնում է` այն է, որ հաջողակ են այն բիզնեսները, որոնց մեջ մտքի ներդրումն առավել մեծ չափաբաժին ունի: Ինչպես սիրում են տնտեսագետներն ասել` այլ հավասար պայմաններում հաջողակ են առավելապես այն գործարարները, ձեռնարկությունները, որոնց մեջ ներդրված մտքի չափաբաժինն առանձնահատուկ է:

Եվ ես կարծում եմ, որ այս երեւույթը, միտումն, ընդհանուր առմամբ, բնորոշում է այսօրվա Հայաստանը, որովհետեւ 21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի եւ մտքի զարգացման դար է, եւ այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի Հանրապետության դարն է, նաեւ Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետեւ մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը:

Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր` մենք ուժ չունեինք եւ ահա եկել է մտքի դարը ու որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք եւ, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի միտքը զարգանա, միտքն ինքնադրսեւորվելու, իրացվելու, ինքն իրեն վերարտադրելու հնարավորություն ունենա: Նաեւ սա է պատճառը, որ ասում ենք, որ մեր խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտավայր տաղանդավոր մարդկանց, մտքի համար, իսկ մենք հավատում ենք, որ ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ բացառիկ է, յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է եւ մեր խնդիրն է ահա ստեղծել մի միջավայր, որտեղ մարդու տաղանդը կաճի, կզարգանա, կդրսեւորվի, կստեղծի ինտելեկտ, կստեղծի արհեստական ինտելեկտ եւ այդ արհեստական ինտելեկտը կծառայեցնի մարդկային մտքին, մարդկային, հոգեւոր, բարոյական արժեքներին, համընդհանուր կայունությանը, խաղաղությանը եւ բարեկեցությանը:

Այնպես որ, պատեհ է, որ հենց հիմա, հենց այսօր մտքի գագաթնաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այսօրվա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում դարձրել են իրականություն: Շնորհակալ եմ»:

* * *

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ եւ տնօրեն Ուիլյամ Փարկերը եւ այլք:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի եւ օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կկատարվի Եվրասիայի եւ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը եւ այլն:

Տպել
15832 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է