Գիտենք՝ ինչպես խաղալ նրանց դեմ. Հովհաննիսյանը՝ Լիխտենշտեյնի ֆուտբոլի հավաքականի դեմ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստ է Եվրո 2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Ֆուտբոլիստն ընդգեց, որ հավաքականում բոլորն իրենց հերթին շատ լավ աշխատել են:

«Պատրաստվել ենք շատ լավ: Թե մարզչական շտաբի, թե բժիշկների, եւ թե խաղացողների կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի շատ պատշաճ պատրաստված ներկայանանք խաղին: Որոշիչ գործոնը կլինի այն, որ կարողանանք արագ խաղալ, վերահսկել գնդակը եւ չեզոքացնել մրցակցի վտանգավոր խաղացողներին»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ իրենք շատ լավ ծանոթ են մրցակցին: Ուսումնասիրել են նրանց խաղը: Մարզիչներն էլ՝ տվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները:

«Դիտել ենք նրանց վերջին մի քանի հանդիպումները: Գիտենք, որ ունեն մի քանի վտանգավոր խաղացողներ, որոնք հանդես են գալիս լավ առաջնություններում: Մեզ ամեն ինչ բացատրվել է, գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ»,- ասաց նա:

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին:

Տպել
576 դիտում

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը․ Վահե Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կրկին դատարան չբերվեց. դատախազը միջնորդեց նրա նկատմամբ փորձաքննություն նշանակել

Բանտարկված աղվեսներն առգրավվել են եւ բաց են թողնվել վայրի բնություն

Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Խառատյանը՝ Մալյանի «անհեթեթությունների» մասին

Ուզում ենք այնպես անել, որ միլիարդավոր ներդրումներ անելու ցանկության դեպքում անգամ կարիք չլինի վարչապետին տեղյակ պահել