Հայաստանի ապագան մենք տեսնում ենք ինովացիոն տնտեսության զարգացման մեջ. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ապագան տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթում:

«Հայաստանի ապագան մենք տեսնում ենք ինովացիոն տնտեսության զարգացման մեջ: Հայաստանի նման երկրի համար դա այլընտրանք չունի: Մեզ համար առաջնահերթություն է տեխնոլոգիական ոլորտը: Այս ուղղությամբ կրթությունը մեզ համար հատուկ նշանակություն է ստանում: Հայաստանը Խորհրդային տարիներից ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց է ժառանգել, և այսօր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ այդ ներուժը կոնսոլիդացնելու և օգտագործելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ վերջին 7 տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ, դարձել երկրի տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը և ամենահեռանկարային արդյունաբերությունը: «Կրթություն և ինովացիա, համագործակցություն և ինտեգրացիա, օրենքի գերակայության հաստատում և արդյունավետ կառավարում՝ ահա թե որտեղ ենք մենք տեսնում մեր պոտենցիալ առավելությունը, որը թույլ է տալիս լիարժեք կերպով օգտագործել մեր ռեսուրսները և հասնել պայմանների տնտեսական կայուն զարգացման համար»,- նշեց վարչապետը։

«Հայաստանն այսօր իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում։ Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական վերափոխումներ: Դրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության համընդհանուր սկզբունքների, արդարության և օրենքի գերակայության վրա: Ինչո՞ւմ է կայանում այդ վերափոխումների էությունը: Կարճ կարելի է ասել, որ դրանք միտված են մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը։

«Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողությունները միտված են մեր քաղաքացիների ստեղծագործական, ինտելեկտուալ և գործարար ներուժի իրացման համար պայմանների ստեղծմանը»,- ասաց Փաշինյանը։

«Հայաստանի նման երկրների համար շատ կարևոր է համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը: Դա առաջին հերթին վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը և անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելուն: Այդ նպատակի համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը մեր միության անդամների միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելու և ինտեգրացիան առավելագույնս խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնմամբ։ «Այս առումով հատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ ընդգծել, որ վերջին օրերին մենք երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկայի և զարգացման ենք հասել այդ երկրի հետ, որը համաշխարհային տնտեսության ամենաառանցքային դերակատարներից է: Որպես ԵԱՏՄ անդամ մենք կարևոր ենք համարում տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծումը: Առաջնահերթ եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը: Այն ամբողջովին տրամաբանական է և բանական»,- նշեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարում Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության միջև համագործակցությունը խորացնելու քաղաքականությունը:

«Կարծում եմ՝ եթե ոչ մոտ ապագայում, ապա ամեն դեպքում միջնաժամկետ ժամանակահատվածում այդպիսի համագործակցությունը իրագործելի է և նույնիսկ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի  անդամակցությանը։ «Եվրոպական Միության հետ Հայաստանն ունի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը մենք մտադիր ենք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ՝ մեր բարեփոխումները իմպլեմենտացնելու համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը ոչ մի դեպքում չի հակասում ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, այն լրացնում է դրան՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր մրցակցային առավելությունների առումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը դեպի ծով ուղիղ ելք չունեցող, տնտեսական և բնական սահմանափակ ռեսուրսներով ու աշխարհագրական բարդ դիրք ունեցող երկիր է՝ լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունների տեսանկյունից: Բոլոր այս բարդությունները ինչ-որ ձևով մեզ խթանում են մշտական գործողությունների՝ միտված մրցունակությանն ու արդյունավետությանը: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Դա առաջին հերթին պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Կարող եմ վստահաբար ասել, որ այս առումով մեզ արդեն հաջողվել է զգալի արդյունքների հասնել: Արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Նվազագույնի են հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիայի գործունեությունը։ Սակայն մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ընթացքում մենք կանգնեցինք ֆունդամենտալ բնույթի խնդրի առաջ: Ի տարբերություն իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի, որոնցում նկատվում է ինստիտուտների օպտիմիզացիայի որակյալ առաջընթաց, դատական իշխանությունը չենթարկվեց որևէ զգալի վերափոխման: Արդյունքում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության հսկայական բաց կա, ինչը իր հերթին լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կապիտալը պաշտպանելու, տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր ձևավորելու բոլոր ջանքերը չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե դատական իշխանությունը որակական վերափոխումների չենթարկվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատաիրավական համակարգում առկա կոռուպցիան համատեղելի չէ տնտեսական զարգացման և առաջընթացի հետ։ «Իսկապես անկախ, կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծումն այսօր հրատապ խնդիր է մեր հասարակության համար, կառավարության համար՝ բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
18084 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով