Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպերը, որոնք մենք ունենք տնտեսությունում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է գազի գնի հարցը:

«Սա մեր հարաբերությունների համար շատ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա:

Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, եւ կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաեւ գազի ռազմավարական հարցը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ զենքի մատակարարման հարցը:

«Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, եւ իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դրանցից բավարար քանակությամբ ունի. «Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք՝ Ռուսաստանից ինչ-որ բան եւս ստանալ: Ոչ այնքան փոքր բան»,- ասել է վարչապետը:

Տպել
18248 դիտում

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից