Հանրությունը պետք է անձի հարկումը նայի եկամուտների եւ գույքի միասնական հարկման տեսանկյունից. ՊԵԿ նախագահ

07/06/2019 schedule12:45

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին ասացին, որ քաղաքացիները բողոքում են եկամուտների համահարթեցումից: Անանյանը ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել որպես տնտեսագետ:

«Համահարթ տոկոսադրույքի վերաբերյալ դժգոհությունները հիմնականում կայանում է նրանում, որ այսպես ասած հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում: Այսինքն, ավելի մեծ եկամուտ ստացողն ու նվազ եկամուտ ստացողը նույն դրույքաչափով են չափվում եւ այստեղ կա սոցիալական անարդարություն: Կիսում եմ ես դա որպես տեսակետ, բայց ամբողջ աշխարհում հարկման 3 տեսակ կա: Երբ դու սահմանում ես օրինակ համահարթ 1 տոկոս, բայց միաժամանակ սահմանում ես նաեւ չհարկվող շեմ: Չհարկվող շեմ սահմանելով եւ 1 տոկոս կիրառելով՝ դու ըստ էության պահում ես փոքր եկամուտ ստացողին ավելի քիչ հարկելու գաղափարը: Կա, որ շեմ չկա, կա ուղղակի սանդղակ, այն, ինչ մենք այսօր ունենք: Իսկ մյուսը՝ սանդղակի հետ միասին կա նաեւ շեմ: Այս 3 տարբերակներից բոլորը քննարկվել են կառավարությունում: Ու այդ բոլորն էլ տոկոսադրույքների տարբեր չափերով քննարկվել են ու այդ քննարկումների արդյունքում ընտրվել է այն՝ ինչը ներկայացված է ԱԺ: Մենք պետք է նաեւ հանրությանը մի շատ կարեւոր բան ասենք՝ դուք անձի հարկումը պետք է նայեք եկամուտների եւ գույքի միասնական հարկման տեսանկյունից: Այսինքն, եթե մենք կարողանում ենք նաեւ ներկայացնել գույքային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգ, ապա եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը չեզոքացվում է: Այսինքն, դրա նեգատիվ էֆեկտը կամ սոցիալական անարդարության վերաբերյալ այդպիսի տեսակետը հարթվում է գույքային հարկի պրոգրեսիվ համակարգի միջոցով: Եթե այս ամբողջականության մեջ ենք նայում խնդիրը՝ ես այստեղ ընդհանրապես մասնագիտական խնդիր չեմ տեսնում»,- ասաց Անանյանը:

Տպել
288 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան