Բողոքի ակցիա կենդանաբանական այգու տնօրենի դեմ. վարչապետի աշխատակազմն ընդունեց նախկին աշխատակիցների նամակը

Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են կազմակերպել կառավարության դիմաց եւ դարձյալ պահանջը մեկն է՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նախկին աշխատակիցները բացառապես Խաչատրյանին են մեղադրում այգում կենդանիների սպանդ իրականացնելու եւ մի շարք անօրինականությունների մեջ:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, եւ ուզում են նրա օժանդակությամբ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալ: Ակցիայի նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումուրշադյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արդեն շուրջ 8 ամիս է՝ իրենք բարձրաձայնում են կենդանաբանական այգում ստեղծված իրավիճակի մասին, ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, սակայն ոչ մի փոփոխություն:

«Ցանկանում ենք պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել այս ամենին, եւ խնդրել վերջինիս աշխատակազմի անմիջական օժանդակությունը, որպեսզի իրավիճակի վերջնական հանգուցալուծումը տրվի»,-ասաց Ումուրշադյանը: Նախաձեռնող խմբի համակարգողի խոսքով՝ ոստիկանությունում էլ 6 ամսից ավելի է՝ նյութեր են նախապատրաստվում, բայց կարծես թե մտել են փակուղի, եւ չեն կարողանում ավարտին հասցնել:  

Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմից մոտեցան բողոքողներին եւ վերցրեցին նրանց փոխանցած նամակը: Աշխատակազմից հայտնեցին, որ առաջին անգամ է նման բովանդակությամբ նամակ ստանում ՀՀ վարչապետի աշխատակազմը: Նախկինում էլ կոլեկտիվից է եղել եւ ուսումնասիրություններն արվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Տպել
12134 դիտում

Վրաստանի նախագահը Ջավախքում խոսել է շրջանի զարգացման մասին

Եվրահանձնաժողովն աշխատում է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ. Յունկեր

Ռուսաստանում ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 4 ՀՀ քաղաքացի

Կոմիտասի 140-ամյակի ժամանակ էլ 99 տոկոսը ֆրանսիացի հանդիսատես էր, չէին թողնում, որ երգչախումբը բեմից հեռանա

2 անշարժ գույք, 3 ավտոմեքենա, 250 հազար եվրո, 215 հազար դոլար, 48 մլն դրամ. ԲԴԽ անդամի ունեցվածքը

Վրաստանը մեզի ձեռ կառնի. բողոքի ակցիա են արել Շիրակի ձկնորսները (լուսանկարներ)

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը հրաժարվել է մանդատից, նրան փոխարինել է Ասքանազ Աբրահամյանը

Գագիկ Ծառուկյանը դեռ չի ստացել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի 2-րդ ծանուցագիրը

10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա. Արցախում զորավարժություններ են

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից. Արցախը պատրաստվում է համահայկական 7-րդ ամառային խաղերին

10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում. Հակոբ Կարապետյան

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Հնարավոր է կարկուտ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (լուսանկարներ)

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց