Երանի չէ՞ր Փաշինյանն ինձ աջակցեր

Շիրակի Սպանդարյան համայնքում հունիսի 9-ին սպասվելիք ՏԻՄ ընտրություններում  առաջադրված թեկնածուները երկուսն են՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական 57-ամյա Ավետիք Մխիթարյանը, եւ անկուսակցական, 36-ամյա Սայադ Ալմաստյանը: Երկու թեկնածուներն էլ, ըստ ԿԸՀ կայքում զետեղված տեղեկանքի, ինքնաառաջադրվել են, այսինքն, առաջադրումը չի եղել որեւէ կուսակցության կողմից:

Թերթերից մեկը, սակայն, երեկ նյութ էր հրապարակել, որում առաջադրված թեկնածուներից Սայադ Ալմաստյանին ներկայացրել էր որպես ՔՊ-ական, որին, իբր առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: Թերթը գրել էր, որ գյուղացիները պատմում են, թե Ս. Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների համար, այլ քանի որ հեղափոխության օրերին հարեւան գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային եւ այդ մասին, հեղափոխության հաղթանակից հետո, «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում, ապա նույն թերթը մեջբերել էր գյուղացիների խոսքը. «Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է` համայնք ղեկավարելու համար, Ս. Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարեւորը ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»: Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռեւիզոր»` անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:

Մենք զրուցեցինք Ալմաստյանի հետ, որը հաստատեց, որ 8-ամյա կրթություն ունի, քանի որ ընտանեկան խնդիրների պատճառով չի կարողացել ուսումը շարունակել, սակայն 2 տարի նույն դասարանում մնալու լուրը հերքեց: Թեկնածուն գյուղատնտեսությամբ, մեղվապահությամբ  է զբաղվում, մարզի ինտերնետ ծառայությունների մատուցման գործում է ներգրավված: Նա հավաստիացրեց՝  որեւէ մեկի ներկայությամբ երբեւէ նման հայտարարություն չի արել՝ «պարապ, գրագետ իսանների» մասին, քանի որ գիտի, թե ավագանու անդամ ինչպես են ընտրվում: Ալմաստյանը նաեւ պնդեց, որ անկուսակցական է, հեղափոխության օրերին, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ իրենց համայնքում, մարդիկ իրացրել են իրենց քաղաքացիական իրավունքն ու խաղաղ անհնազանդություն իրականացրել: Այնպես որ, այդ օրերին իր ցուցաբերած քաղաքացիական վարքի համար իրեն ՔՊ-ական ներկայացնելը ճիշտ չէ:

Հարցին՝ որեւէ ուժ ձեզ աջակցո՞ւմ է ընտրություններում, դիցուք՝ ՔՊ-ն կամ Նիկոլ Փաշինյանը, թեկնածուն ծիծաղելով արձագանքեց. «Երանի չէ՞ր, որ պարոն Փաշինյանն ինձ աջակցեր: Չէ, պարոն Փաշինյանը այժմ շա՜տ ուրիշ գործեր ունի ...Ինձ աջակցում են իմ համայնքի բնակիչները, եւ կարելի է ասել՝ մրցակից թեկնածուի ազգի մի մասն այսօր իմ կողմից է»: Ալմաստյանի հավաստմամբ՝ ՏԻՄ նախորդ ընտրություններում որպես ավագանու թեկնածու եղել է ամենաբարձր ձայներ ստացողը, այս ընթացքում ակտիվ մասնակցել է ավագանու նիստերին, տեղյակ է համայնքի բոլոր խնդիրներին, գյուղապետարանի ներքին խոհանոցին, ծանոթ է բոլոր հաշվետվություններին՝ «տողերով ու տողատակերով»: Ալմաստյանի հավաստմամբ՝ այն հանգամանքը, որ բարձր ձայներով է ընտրվել ավագանու անդամ, հավանաբար մրցակից թեկնածուի աջակիցների մոտ վախ է առաջացրել՝ չլինի՞ թե այս անգամ էլ որպես գյուղապետ ընտրվի:

Նա պնդեց, որ որեւէ մեկի հետ զրույցում եւ երբեւէ չի արել այն հայտարարությունը, ինչն իրեն է վերագրվում մամուլի հրապարակման մեջ եւ այս ամենը խոր արմատներ ունի: «Հունիսի 2-ին գործող գյուղապետը մարզադաշտի բացում կազմակերպեցին, եւ այդ մարզադաշտի համար պետբյուջեից 37 միլիոն դրամ, մի քիչ էլ՝ համայնքի բյուջեից տրամադրված գումարներ կային: Իսկ մենք ունեինք համարյա նույն տիպի մարզադաշտ, բայց համայնքապետի ակտիվ մասնակցությամբ անցած տարի մարտ ամսին թալանվեց այդ ստադիոնը, ես ինչ ասում եմ՝ տառ-տառ իմ ասածներին տեր եմ (ըստ Ալմաստյանի՝  մարզադաշտը «սետկայով» մեծ պարիսպ է ունեցել, որը թալանվել է, նորմալ, խոտածածկ դաշտ, որը ներկայում չունի-խմբ. ): Արդյունքում նախագծով սահմանվել էր 40 տոկոս վերանորոգում, ես անձամբ շինարարից եմ ճշտել: Եթե մենք ունենում էինք այդ 40 տոկոս վերանորոգումը, ապա մնացած գումարը ծախսվում էր ավելի հարթ դաշտի կամ մնացած շինաշխատանքների համար:

Սակայն այս ընտրության ֆոնի վրա, երբ ընտրությանը արդեն մի շաբաթ էր մնացել, սկսվեց այս արշավը: Ասեմ նախապատմությունը. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ֆարմանյան Սամվելը մեր գյուղից է, ինքը ինձ հետ դեռ վաղուցվանից չունի: Երբ որ Արթուր Բաղդասարյանի (ՕԵԿ նախագահ) հետ քաղաքական շահերից ելնելով՝ իրենք իրար հետ կռվան, Ֆարմանյանն էլ ինձ բարեկամ է, մենք իրեն չպաշտպանեցինք, այլ մնացինք Արթուր Բաղդասարյանի հետ: Նա, ի դեպ, նույնպես մեր գյուղից է: Ու էդ ժամանակվանից իրանք չունեն իմ հետ, եթե կարճ-կոնկրետ ասեմ»: Մեր զրուցակցի խոսքով, մարզադաշտի վերանորոգումը չնայած թերի է եղել, իրենք չեն ընդունել, բայցեւայնպես բացումը տեղի է ունեցել, որին մասնակցում էր նույն Ս. Ֆամանյանը, հրավիրյալների թվում էին ՀՀ հավաքականի ավագ, գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մարզադաշտը կրում է նրա հոր՝ «Արարատ»-ի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը։

Ըստ համայնքի ղեկավարի թերկնածուի, եթե մարզադաշտի գործում խորանան, ապա հաստատ քրեական գործ կբացվի: Եւ քանի որ ինքն այդ մասին փորձել է իրազեկել իշխանությանը, հայտնել է շիրակցի պատգամավորներից Սոֆա Հովսեփյանին, Կարեն Սարուխանյանին, որ հետեւողական լինեն այս խնդրի պարզաբանման հարցում, այդ պատճառով էլ իր մասին նման արատավորող տեղեկություններ են դրել շրջանառության մեջ: Եւ այդ ամենում, ենթադրում է, որ խառն է նաեւ նախկին պատգամավորի մատը: Մեր զրուցակցի խոսքով՝ նա եւ գյուղապետը շատ մտերիմ են, համագործակցել են նախկինում, «երեւի ուզեցավ  օգնել էս մարդուն ու շատ արագ, հապճեպ, ձեւական բացում կազմակերպեցին, որ իրենց չեղած ռեյտինգը բարձրացնեն»: Ալմաստյանն ասում է նաեւ, որ մինչ այս շատ «ակուրատնի» քարոզարշավ է իրականացրել, եւ շահագրգռված է, որ ընտրություններն անցնեն իսկապես մաքուր, իսկ իր դեմ իրականացվող այս հակաքարոզչությունը չի կարող ազդել գյուղացիների տրամադրության վրա. «Բոլորն էլ գիտեն, թե ես ով եմ, ինչքան եմ սիրում իմ գյուղը, ում թոռն եմ, ինքը՝ գյուղապետը՝ ում, ես ոնց եմ ապրել, ինքը՝ ոնց»:

Մենք վերը նշվածի առթիվ պարզաբանում խնդրեցինք նաեւ Սամվել Ֆարմանյանից: Նա  մանրամասն ներկայացրեց մարզադաշտի վերանորոգման ընթացքի հետ կապված եւ առկա  խնդիրները (մասնավորապես՝ հարթ խոտածածկի բացակայությունը): Ինչ վերաբերում է մարզադաշտի բացման հապճեպ լինելուն, ապա, ըստ Ֆարմանյանի պազաբանման, բացման միջոցառումը նախատեսվել է այնպիսի օր, որ հնարավոր լինի ապահովել Հ. Մխիթարյանի ներկայությունը։ Քանի որ Հենրիխին հարմար էր միայն հունիսի 2-ը, այդ օրն էլ կազմակերպվել է: Ալմաստյանի մեղադրանքների հետ կապված էլ պարզաբանեց. «Ես երբեւէ, որեւէ անգամ, որեւէ կերպ մասնակցություն կամ շահագրգռվածություն չեմ ունեցել իմ ծննդավայրում տեղի ունեցող ընտրական գործընթացներին։ Այդպես է եղել միշտ եւ այդպես է նաեւ հիմա։ Այդպես է լինելու նաեւ ապագայում։ Դրանից դուրս որեւէ դատողություն, ինչ-որ մարդկանց երեւակայության արդյունք է»։ Նա նշեց, որ հնարավորությունների սահմաններում ապագայում նույնպես շարունակելու է աջակցել իր ծննդավայրին, որտեղից, ի դեպ, դուրս է եկել արդեն 27 տարի։ Ապա հավելեց. «Չեմ հավատում, որ համայնքում կգտնվի որեւէ մեկը, ում բարոյականությունը չի բավարարի ինձ ներքաշել ներհամայնքային նման այսրոպեական հարցերում։ Իսկ, եթե այդուհանդերձ, ինչ-որ մեկի մոտ դա չբավարարի, հաստատ համայնքում կգտնվեն մարդիկ, ովքեր կհուշեն, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Ու վերջում.... անգամ, եթե իմ ծննդավայրի համայնքի ղեկավար ընտրվի կարմիր գլխարկը, ես շարունակելու եմ նույն նվիրումով հիշել ու աջակցել իմ ծննդավայրին»:

 Հեղինե Մանուկյան

Տպել
19993 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա