Ֆլեշ-մոբ՝ հանուն օրենքից բարձր լինելու իրավունքի

06/06/2019 schedule21:38

Դաշնակցությունը որոշել է ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունը ֆլեշ-մոբի վերածել։ Այդ կուսակցության անդամները հերթով ներկայանում են ոստիկանություն ու հայտարարում, թե իրենք են ծեծել ՀԱԿ անդամին, ու չեն էլ թաքցնում, որ դա պատասխանն էր Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին։ Այլ կերպ ասած՝ Դաշնակցությունը ստանձնում է այդ բռնության պատասխանատվությունը։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ բռնության կոչերը եւ բռնություն գործադրելը տարբեր բաներ են․ «ականջներդ կկտրեմ» սպառնալիքն ու այդ սպառնալիքի իրականացումը համարժեք չեն ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից։ Մի կողմ թողնենք նաեւ այն հանգամանքը, որ ֆլեշ-մոբ իրականացնող դաշնակցականները փորձում են իրենք իրենց որպես գաղափարական մարտիկներ ներկայացնել (իբր՝ «այո, մենք ենք արել ու լավ ենք արել»), բայց իրականում ծեծողները դիմակավորված են եղել ու մինչեւ հիմա էլ թաքնվում են։ Ուրիշ բան, որ նրանք ներկայանային ոստիկանություն՝ առանց խուսափելու պատասխանատվությունից, դաշնակցականներն էլ ոստիկանության առջեւ ցույցեր անեին՝ պահանջելով իրենց նույնպես պատասխանատվության ենթարկել։ Թե չէ գիտեք՝ շատ հեշտ է իրական կատարողներին թաքցնելն ու ոստիկանություն ներկայանալը՝ լավ իմանալով, որ դրա համար չես պատժվելու։ Ինչեւէ։

Մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ նման ակցիաներով փորձ է արվում հասարակական գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե հասարակությունն իրավունք չունի իր կարծիքն արտահայտել այն մարդկանց մասին, ովքեր ժամանակին ինչ-ինչ ծառայություններ են մատուցել երկրին (եթե անգամ այդ ծառայությունները խիստ ուռճացված կամ ընդհանրապես հորինված են)։ Այսինքն՝ փորձ է արվում կասկածի տակ դնել օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը։ Նույն այդ «գաղափարաբանությամբ» էին Քոչարյանի կողմնակիցները օրեր շարունակ ցույցեր անում դատարանի առջեւ, այդ նույն փաստարկներն են օգտագործում Մանվել Գրիգորյանի հատուկենտ կողմնակիցները, այդ նույն ենթատեքստով էին քարոզչամիջոցները հարայ-հրոց բարձրացրել, թե «սա ի՞նչ խայտառակություն է, ոստիկանությունն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան է կանգնեցնում», եւ այլն։

Ըստ երեւույթին ոմանք մոռացել են, որ արցախյան հաղթանակը մսխեցինք ու երկիրն ապրիլյան պատերազմին հասցրեցինք նաեւ այն պատճառով, որ արցախյան հաղթանակում էական (կամ՝ ոչ այնքան) դերակատարում ունենալը դարձել էր յուրատեսակ ինդուլգենցիա ցանկացած հանցագործության համար։ Մինչ պատերազմի հազարավոր շարքային մասնակիցներ մի կերպ օրվա հաց էին վաստակում կամ բռնել էին արտագաղթի ճամփան, մի քանի տասնյակ արտոնյալների թույլատրվում էր բացարձակապես ամեն ինչ։ Նրանք կարող էին «սեփականաշնորհել» ինչ կամենան, հարկեր չվճարել, ֆեոդալական կարգեր հաստատել «իրենց» տարածքներում եւ այլն։ Մի խոսքով՝ նրանք օրենքից վեր էին, ու հիմնավորումը միշտ կար՝ «բա էս հող ու ջրի համար արուն ենք թափե․․․»։

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Հասկանալի է, որ անկախ անցած ճանապարհից՝ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց գուցե այդ մարդիկ իրավացի են բարոյակա՞ն տեսանկյունից։ Վերջին հաշվով՝ կան նաեւ չգրված օրենքներ, որոնք ցանկացած նորմալ հասարակության համար նույնքան կարեւոր են։ Բայց խնդիրն այն է, որ չգրված օրենքներով նույնպես անցյալում մատուցված ծառայություններն այսօրվա համար ինդուլգենցիա լինել չեն կարող։ Ավելին՝ նրանց այսօրվա արարքները շատ ավելի խիստ չափանիշներով են գնահատվում։ Մի բան է, երբ առանց հասկանալու Հայաստանին ու Արցախին թիկունքից հարված են հասցնում շարքային քաղաքացիները, եւ բոլորովին այլ բան, երբ դա անում են «էս հող ու ջրի համար արուն թափածները»։ Բարոյականության տեսանկյունից նրանց պահվածքը շատ ավելի ծանր է, որովհետեւ իրենց անցյալը դրոշ դարձնելով՝ նրանք քայքայել էին երկիրն ու հասցրել մի վիճակի, որ արդեն կասկածի տակ էր դրվում արյամբ ձեռք բերվածը պահպանելու մեր կարողությունը։

Ու հիմա, երբ փորձ է արվում երկիրը դուրս բերել այդ արատավոր շրջափուլից, այդ նույն մարդիկ դիմադրում են՝ էլի շահարկելով անցյալը։ Որովհետեւ օրենքից խուսափելու այլ ձեւ պարզապես չունեն։ Միակ ձեւը՝ վերադարձնել այն ժամանակները, երբ իրենք օրենքից բարձր էին։

Տպել
17493 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը