«Սասստեքս»-ն իր աշխատակցիներին հարկադիր պարապուրդի է մատնել, թողել անորոշության մեջ

Այսօր եւս Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները մնացին փակ դռների դիմաց: Նրանք սովորականի նման իրենց աշխատանքային ժամին՝ 08:30-ին, եկել էին աշխատավայր, սակայն ե՛ւ դռներն էին փակ, ե՛ւ պատասխանատուները տեղում չէին:

Նշենք, որ նախորդ շաբաթվանից սկսած «Սասստեքս»-ում գործատուն խոչընդոտում է աշխատակիցների մուտքը ֆաբրիկա եւ թույլ չի տալիս, որ աշխատանքը շարունակեն: Պատճառն այն է, որ աշխատակիցները «համարձակություն» են ունեցել լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ ցածր աշխատավարձ են ստանում, նաեւ իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսեւորվում:

Հենց նույն այդ օրը՝ մայիսի 29-ին, դադարեցվել էր աշխատանքը, եւ բոլորն ուղարկվել էին տուն: Իսկ այն աշխատակիցներն, ովքեր երեւացել էին տեսանյութերի կադրերում եւ հոդվածներում, զգուշացվել էին, որ կարող են ընդհանրապես չներկայանալ եւ աշխատանքից ազատման դիմում գրել:

Մայիսի 29-ից 9 օր է անցել, «Սասստեքս»-ի աշխատակիցները, սական, դեռ դռնեդուռ են ընկած: Ամեն առավոտ գալիս, գործարանի բակում հավաքվում, թեւաթափ տուն են գնում: Ասում են՝ պատգամավորները միայն խոսում են, սակայն որեւէ տեսանելի եւ շոշափելի քայլ չի կատարվում:

«Մեզի էսօր կանչել են նոր պայմանագիրը ստորագրելու համար, եկել ենք, մարդ չկա: Փակ են դռները: Ով որ կանչել է, ինքը չկա: Մենք ոչ տնօրեն ունինք, ոչ էլ գիտենք՝ ում զանգեք, հասկանանք: Մենք ուզում ենք աշ-խա-տենք: Ասեցին՝ եկեք, պայմանագիրը նայեք, որ դարձնենք գործարքային, մենք էդ էլ չիդենք՝ ինչ հաշվարկ է, ինչ է: Սաղ ագրեգատի մեջը 4-5 մեքենա նորմալ կաշխատի, մնացածը սաղ խլամ, փչացած բաներ են, ի՞նչ գործարքայինի մասին է խոսքը էդ պայմաններով»:

«Ես չեմ հասկընա, եթե ԱԺ ամբիոնից կխոսան, կամ եթե արդեն վարչապետը գիտե, թե ինչ կկատարվի, ուրեմն մենք էնքան մարդ չենք, որ չեն գա իրանց աչքով տեսնի՞ն՝ ինչ կկատարվի: Մեկըմ չկա, որ մեզի պաշտպանե, հետո՞, մենք էլ ենք չէ՞ էս երկրի քաղաքացին»,-զայրացան գյումրեցիները:

«Արդեն 10-րդ օրն է խամաճիկի նման հա գնացեք, էսօր արեք, էգուց արեք, էսօր աշխատում եք, էգուց կրճատվում եք: Իրանք չունեն հիմնավորումներ, որ կարողանան մեր ունեցած պայմանագիրը փոխեն: Ինչի հիման վրա կարող են փոխել մեր պայմանագրերը, եթե մենք ոչ մի կետ չենք խախտել: Պայմանագրի կետերը խախտողը հենց իրանք են, մենք չենք: Մեր պայմանագրի մեջ սեւով սպիտակին գրված է, որ պատրաստվում են մեզ վճարեն արձակուրդային, դա չկա, բժշկական տեղեկանքի դիմաց վճար չկա: Կամ թեկուզ պայմանագիրը չեղարկելու դեպքում պարտավոր են հիմնավորեն: Բայց ախր պատասխանատու չկա, ոչ պատկան մարմինների հետ են հանդիպման գալիս, ոչ գալիս են, որ բանվորներին գոնե լսեն: Մեր զայրույթն անորոշությունից է: Առաջ ունեինք տնօրեն, ինչ հարց ունեցել ենք, պարոն Պետրոսյանի հետ կարգավորել ենք, բայց էսօր էլ չունենք նրան, մեր իրավունքի ոտնահարումների մասին մենք էսպես կարողացանք ձայն բարձրացնենք: Բայց ախր մեզ էլ ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»:

«Իրանք պայմանագիրն ուզում են փոխել, որովհետեւ, էն, ինչը մեզ են տվել, հաստատ շատ խախտումներ ունի: Հիմա փոխում են, որ խիստ պատասխանատվությունից խուսափեն»:Աշխատակիցների բողոքին հեռվից հետեւող պատասխանատու, սակայն, տարածքում կար: Ներսես Տասչյանը «Սասստեքս»-ի շինարարության տնօրենն է: Ասաց՝ որեւէ բանի հետ գործ չունի, մի բանվոր էլ ինքն է, կառույցի եւ ենթակառուցվածքների շինարարության համար է պատասխանատու: Ներսում օդափոխության հնարավորություն չկա, մարդիկ են ուշաթափվում: Ձեզ վերաբերող այս խնդրի մասին ի՞նչ կասեք՝ ՀԺ-ի հարցին Տասչյանը կարճ պատասխանեց՝ սոված են գալիս, դրանից է: Նաեւ տեղյակ պահեց, որ բանվորների համար մեծ ճաշարան են կառուցում, սնունդն էլ իրենք են ապահովելու: Շինարարությունն էլ շուտով կավարտեն:

Լուսանկարում, ըստ պատասխանատուի, գործարանի ապագա ճաշարանն է«Նախ, մենք սոված չենք եկել, հետո էլ էդ ամեն ինչը եւ օդափոխություն որ չկա, դրանից է, եւ այդ վտանգավոր կտորից է: Կարելու ժամանակ սաղ ոջիլ էր էդ կտորների վրա, ճիճուները կվազեին: Ըդոնցից վրեքս դուրս կուտար ու քոսի պես վերքեր կեղնիր, էնքան որ կքորեինք: Ինչ կսենք, կըսեն՝ սեփականատերը ճիշտ է, բայց ինքը սեփականատեր է ընդամենը, ոչ թե ստրկատեր»,-Ներսեսին հակադարձեցին կարող բանվորները:Ներսեսն, անկախ իր կամքից, աշխատակիցների հետ կարճ զրույց ունեցավ: «Վերջի անգամ պայմանավորվանք, որ հինգշաբթի պիտի գայիք, ստորագրեիք, գացիք նորեն մարզպետարան, հասավ մինչեւ Ազգային ժողով: Մեզի նորեն խայտառակ կենեք, կոր: Ես արդեն ամաչում եմ, չեմ ուզեր, որ թղթակիցներ գան: Ձեր պատճառով մարդիկ գործից ելան, ինչու՞ համար: Քանի՞ հոգու պիտի հանեք գործեն Ձեր ուզած ամսականի համար»:«Պայմանագիրը մենք ենք խախտե՞լ, թե՞ գործատուն»,-հարցին պատասխանեց՝ ոչ Դուք, ոչ գործատուն: Ֆաբրիկայի բակում անորոշությունից գլուխ չհանելով՝ Սասստեքսի աշխատակիցները կրկին հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: «Մենք այս խնդրի կարգավորման երկու կարեւոր կետ ունենք: Նախ ՀՀ-ում որեւէ մեկը չպետք է շրջանցի օրենքները, եւ իրավունք չունի ոտնահարել քաղաքացիների իրավունքները, եւ երկրորդ, Գյումրիում քաղաքացին չպետք է աշխատատեղ կորցնի ուժի կիրառմամբ: «Ես, որպես մարզպետ, մինչեւ չկարողանամ ուղղակիորեն ընկալելի քննարկում ունենալ տնտեսվարողի հետ, իմ հստակ մոտեցումները չեմ կարող ասել, բայց ձեզ խորհուրդ եմ տալիս՝ ձեւավորել աշխատանքային կամ ներկայացուցչական թիմ, որ Ձեր շահերը ճիշտ ներկայացնի գործատուին: Վերջնական բանակցությունները ձեր մեջ է կայանալու, մենք պետք է ընդամենը նպաստեք, որ դա տեղի ունենա քաղաքակիրթ եղանակով: Ես չեմ եկել բակում ձեր կողքին կանգնել միայն այն բանի համար, որ դա գործատուի վրա ճնշում չդիտարկվի: Մենք որեւէ մեկին ճնշելու խնդիր չունենք, մենք պետք է միայն օգնենք, որ գործընթացը շարունակվի եւ կարողանք աշխատել արժանավայել պայմաններւմ: Որ պահին կարողանանք նրանց հետ հանդիպել եւ քննարկման ընդհանուր հարթակ ձեւավորել, նույն պահին դա կանենք: Ձեր մոտ առկա այդ անորոշությունը մեր համար եւս մտահոգիչ է»,-ասաց Շիրակի մարզպետը: Ըստ նրա՝ առաջիկա օրերին գործարանում տեսչական մարմինը նախնական ստուգումներ է իրականացնելու:

«Մենք վաղը գնա՞նք աշխատանքի, թե՝ ոչ»,-հարցրեցին «Սասստեքս»-ի աշխատակիցները: Մարզպետն ասաց՝ որոշողը դուք եք: Այս պահին սասստեքսցիներն իրենց անելիքը չգիտեն: Ամենայն հավանականությամբ, վաղը կրկին կգնան աշխատավայր իրենց սովորական ժամին, քանի որ իրենց գործող պայմանագրով այդպես է նախատեսված: Որպեսզի ե՛ւ պայմանագրի այդ կետը չխախտեն, ե՛ւ հասկանան, թե ինչքան կարող են մնալ գործարանի պատերի տակ՝ մատնված հարկադիր պարապուրդի:

Տպել
2561 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել