Կարեւոր օրակարգ ունենք թե՛ ՌԴ–ի, թե՛ Վրաստանի հետ. ԱԳ նախարար

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2018-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց օրերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Վրաստանի կողմից ներկայացված «Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւից, որի քվեարկությանը ՀՀ-ն չմասնակցեց։

Թորոսյանը նշեց, որ սա նոր դիրքորոշում է եւ հետաքրքրվեց, թե արդյոք սա ՀՀ-Վրաստան փոխհարաբերությունների նոր որակ է, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություն է, վերադարձ է նախկին ջենտլմենական պայմանավորվածության եւ արդյո՞ք ՀՀ-ն էլ կարող է ակնկալել նման չեզոք վերաբերմունք իր նկատմամբ։

Մնացականյանը ասաց, որ ՀՀ-ն ունի ռազմավարական գործընկերություն ՌԴ-ի հետ եւ ծավալուն օրակարգ. «Մեր ձեւավորված խորը հարաբերությունների օրակարգը ՌԴ-ի հետ մնում է անփոփոխ եւ մենք շարունակել ու շարունակելու ենք այդ հարաբերություների խորացումը, որը նաեւ ընդգրկված է կառավարության ծրագրում»,- ասաց ԱԳ նախարարը:

Մնացականյանը նշեց, որ Հայաստանը նաեւ ունի կարեւորագույն օրակարգ Վրաստանի հետ որպես հարեւան պետություն. «Նույնպես ընդարձակ եւ կարեւոր օրակարգ ունենք համագործակցությունների, որոնք նույնպես առնչվում են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը եւ մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության այս երկու կարեւորագույն ուղղություններով՝ համադրելով երկու շատ կարեւոր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցելիս»,- ասաց Մնացականյանը:

Տպել
12680 դիտում

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ամենամեծ արեւային կայանն է տեղադրվել (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 644 գրամ կանեփանման զանգված է հայտնաբերվել

Մխիթարյանի հարսանիքն արժեցել է 150-200 հազար եվրո. երգել է Ալ Բանոն, խնջույքը վարել է Հայկ Պետրոսյանը (տեսանյութեր)