Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ի նիստում հաստատեց «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել  էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը եւ կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի եւ երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը: «2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8»,-ասաց նախարարը:

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար․

«Արդեն 7 ամիս է՝ պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն, ակնկալում եմ կառավարության միջնորդությունը, որովհետեւ 70-ականներից Կոնսերվատորիան վերանորոգման չի ենթարկվել, եւ մենք դրա կարիքն ունենք»,- ասաց Կոնսերվատորիայի ռեկտորը, որը կառույցը կղեկավարի 5 տարի ժամկետով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց բռնությունից զերծ հասարակություն ունենալը․

«Այս առումով արվեստի դերը չափազանց մեծ է։ Երեւանի Կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում եւ այն շատ կարեւոր է»,- հավելեց Փաշինյանը։

Տպել
435 դիտում

«Արցախ» ակումբն անվանափոխվել է. պաշտոնական

ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ պայմանագրեր կնքելու «արատավոր» պրակտիկայից

Հովհաննես Մովսիսյանն այցելել է իրանական IRNA գործակալություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և ՉԺՀ Կոմկուսի քաղաքաիրավական հարցերի քարտուղարը հանդիպել են

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի