Հարցուպատասխան. լարվածության հույս չունենաք 

06/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 6-ի համարում

Հարցազրույց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

- Պարոն վարչապետ, ի՞նչ ինֆորմացիա եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բուխարեստյան հանդիպումից։ 

- Ինֆորմացիա առայժմ չունեմ, բայց նաեւ այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ եւս չկան, որովհետեւ ադրբեջանական կողմից եղած արձագանքները որեւէ հույս չեն ներշնչում, թե մեծ առաջընթաց կլինի:

- Հայաստանյան որոշ ուժեր ներքաղաքական գործընթացների համար բեկումնային են համարում այդ հանդիպումը: Խոսվում է, որ այդ հանդիպումից հետո հնարավոր են ներքաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք կբերեն արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների:

- Ես պետք է հիասթափեցնեմ այդպես մտածողներին. Բուխարեստում չի լինի այնպիսի մի բան, որը կբերի ներքաղաքական իրավիճակի լարվածության կամ որեւէ արտահերթ պրոցեսի։ 

- Պաշտպանության նախարարության նոր շենքի կառուցման պայմանագիրը ռուսական «Ինգեոկոմ» ՓԲԸ-ի հետ անհասկանալի պատճառով չեղյալ է հայտարարվել, եւ ՀՀ կառավարությունը 8,5 միլիոն դոլար է վճարել այդ ընկերությանը։ Մինչդեռ, բազմիցս ասվել է, որ ՊՆախարարության նոր շենքի վրա բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվելու։

- Բյուջեից մենք էլի չենք վճարել. ուղղակի կատարված աշխատանքի դիմաց ենք այդ կազմակերպությանը որոշակի վճարումներ կատարել, որը արվել է  ՊՆախարարությանը հատկացված արտաբյուջետային միջոցներից։ Մենք վճարել ենք այն աշխատանքի համար, որը իրենք կատարել են։ Ինչ վերաբերում է պայմանագրի խզմանը, պարզապես կատարողի պլանները փոխվել են, եւ այդ կազմակերպությունը որոշել է, որ իրենք չեն ցանկանում այստեղ նման գործունեություն ծավալել։ Ըստ էության, ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել. մենք ինքներս կշարունակենք աշխատանքները կամ էլ մեկ ուրիշ կապալառու կգտնենք։ 

- Օրերս Լոռու մարզում ասացիք, թե Հանրապետականը համագործակցում է նաեւ  ընդդիմության հետ։ Ընդդիմադիր կոնկրետ ո՞ր ուժի հետ է ՀՀԿ-ի համագործակցությունը։

- Մեր համագործակցությունն ընդդիմության հետ ընդամենն օրենսդրական դաշտում եղած համագործակցություն է. ոչ ավելին։

- Մշակույթի նախկին նախարարի աշխատանքից անձամբ դուք գոհ էիք, բայց ձեր դրական գնահատականից երեք օր անց նախարարը պաշտոնանկ արվեց։ Չի՞ ստացվում արդյոք, որ մեր երկրում մարդու լավ կամ վատ աշխատանքն, ըստ էության, ոչինչ չի որոշում։

- Ոչ, չի ստացվում, որովհետեւ Գեւորգ Գեւորգյանի պաշտոնանկությունը քաղաքական պայմանավորվածությունների հետեւանք էր եւ կապված չէր նրա աշխատանքի հետ։ Մենք կփորձենք Գեւորգյանի ներուժն անպայման օգտագործել:

- Իսկ նոր նախարարից գո՞հ եք։ Հատկապես, որ այդ պաշտոնը մի տեսակ նավսված է։ 

- Նավսված պաշտոն չկա։ Ամեն ինչ մարդուց է կախված՝ ոնց եւ ինչպես կաշխատի։

- Սերգո Երիցյանին «քցե՞լ» եք, թե նա, ի վերջո, ինչ-որ պաշտոն կստանա։

- Ո՞վ է ասում, որ «քցել ենք»։ Շատ բան չէին էլ խոստացել։

- Ասում են՝ խոստացել էին նախագահի խորհրդականի պաշտոնը:

- Եթե խոստացել են, ուրեմն կանեն:

- ՀՀԿ արտահերթ համագումարում հայտարարելո՞ւ եք, թե կոնկրետ որ քաղաքական ուժի հետ եք դաշինքով գնալու ընտրությունների, եւ ովքեր կլինեն ՀՀԿ համամասնական ցուցակում:

- Համագումարի նպատակը կազմակերպչական խնդիրներն են լինելու, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակը հաստատում է կուսակցության քաղխորհուրդը։ Ինչ վերաբերում է ընտրություններին այս կամ այն ուժի հետ դաշինքով գնալ-չգնալու հարցերին, այդ հարցերը կուսակցությունը կորոշի մյուս տարվա փետրվար-մարտից ոչ շուտ։

- Եւ մի արդեն ավանդական դարձած հարց. Սերժ Սարգսյանը ե՞րբ է հայտարարելու ՀՀԿ ցուցակով ԱԺ ընտրությունների մասնակցելու մասին։   

- Երբ որ հայտարարի։

- Տարվա մեջ մի քանի անգամ լուրեր են շրջանառվում կառավարության հրաժարականի, այս կամ այն նախարարի փոփոխության մասին։ Սպասվո՞ւմ է կադրային որեւէ փոփոխություն։

- Կառավարության հրաժարականի համար պետք է լինի հիմք, եւ պետք է ձեւավորվի քաղաքական պահանջ, այլ ոչ թե առաջնորդվեն ոմանց ցանկություններով։ Ինչ վերաբերում է կոնկրետ կադրային փոփոխություններին, ապա երբ լինի՝ կասենք։

- «Ժառանգություն» կուսակցության նախագահը դժգոհ է ձեզանից։ Խոստացել էիք գրասենյակի հարցը լուծել, փոխարենը՝ նրանց վտարեցին իրենց տարածքից։ Ուստի  Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ իրենց հետ տեղի ունեցածը Ռոբերտ Քոչարյանի անձնական հաշվեհարդարն է իր հանդեպ։

- Ինչ-որ խոստացել էինք՝ արել ենք։ Մենք հնարավորություն տվեցինք, որ  վերադառնան իրենց գրասենյակը։

- Բայց ձեր տված հնարավորությունից երկու ժամ անց մարդկանց բռնի կերպով դուրս արեցին։

- Որովհետեւ դրանից հետո պետք է հարցը լուծվեր իրավական դաշտում։ Իսկ թե ինքը կոնկրետ ի՞նչ հաշվեհարդարների մասին է խոսում, դա իր գործն է։ Հայաստանում քաղաքական հայացքների համար ոչ մեկին չեն հետապնդում։ 

- ԱԺ-ում վերջին շաբաթվա իրադարձությունները, հատկապես  հայտարարությունները, որոնք հեռարձակվեցին «Հ1»-ով, մեծ հաջողություն են ունեցել հանրության շրջանում։ Կառավարությունում նման որակի լեզվամարտեր չե՞ն լինում։ 

- Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, ես այդ որակը շատ վատ եմ համարում։ Չի կարելի խորհրդարանական բանավեճի մակարդակն այդքան իջեցնել ու իրար վիրավորել: Իսկ կառավարությունում նման բաներ չեն լինում. դա ուղղակի բացառվում է:

- Մինչեւ իշխանության մաս դառնալը ՄԱԿ նախագահ Գ. Արսենյանը որոշել էր, որ կոալիցիայի հետ հարաբերվելու է միայն չորով։ Վերջերս նա ձեզ հետ Տաջիկստանում էր։ Հարաբերությունների չորություն զգո՞ւմ էիք։ 

- Ճիշտ ասած՝ ոչ մի չորություն չկար։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1300 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն