Ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է. վարչապետը կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին

«Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս էլ գիտենք՝ բացառապես դուք եք որոշելու , թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետ,  գյուղապետ, պատգամավոր կամ վարչապետ։ Ամեն անգամ թե՛ տեղական ինքնակառավարման, թե համապետական ընտրությունները պետք է դարձնենք ժողովրդի  իշխանության վերահաստատման տոն:

Հունիսի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունը Աբովյան քաղաքում:  Հայաստանում իշխանության տերը եւ ապավենը ժողովուրդն է՝ ՀՀ քաղաքացին»:

Աբովյանում այսպես ժողովրդին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին,  կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենից առաջ՝ հանուն հենց քաղաքացու հաղթանակի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝  ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: 

Որպես թեկնածու է առաջադրվել  նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Տպել
2883 դիտում

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ