Լիխտենշտեյնին չհաղթելը ՀՀ հավաքականին չեն ների, Հունաստանի դեպքում պետք է իրատես լինել

1 հեշտ մրցակից ու 1 Եվրոպայի չեմպիոն. երկրպագուների սիրտը շահելու համար ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոնե 1 հաղթանակ պետք է տանի Եվրո 2020-ի ընրտական առաջիկա 2 տուրերում: Նախ հունիսի 8-ին ընդունելու է Լիխտենշտեյնին, ապա 11-ին հյուրընկալվելու է Եվրոպայի նախկին չեմպիոն Հունաստանին: Երկրպագուները միավորներ են ակնկալում այս հանդիպումներից հատկապես առաջինից:

Լիխտենշտեյնի դեմ խաղում սայթաքումը ֆուտբոլասերները չեն հասկանա: Այս մրցակցի պատճառով ՀՀ ընտրանին արդեն հասցրել է տեղը-տեղին քննադատության ենթարկվել: Հավաքականներն առաջին անգամ հանդիպել են Ազգերի լիգայի խմբային փուլում: Երեւանում Հայաստանը հաղթեց 2:1 հաշվով, սակայն խաղով չտպավորեց: Հյուրընկալվելիս էլ 2 միավոր կորցրեց (2:2), այն դեպքում, որ Լիխտենշտեյնն այն թիմերից է, որոնց ՀՀ-ն պետք է հաղթի նույնիսկ խաղային խնդիրներ ունենալու դեպքում եւ առավելեւս այն իրավիճակում, երբ միավորներն օդ ու ջրի պես են պետք:

Եվրո 2020-ի ընտրական J խմբում այս 2 թիմերն էլ դեռեւս միավորներ չունեն: Նախորդ 2 տուրերում միայն պարտվել են. Հայաստանը՝ Բոսնիա եւ Հերցեգովինային ու Ֆինլանդիային, Լիխտենշտեյնը՝ Հունաստանին ու Իտալիային:

Եթե Լիխտենշտեյնի դեմ խաղում միավորներ կորցնելը երկրպագուները չեն ների, ապա Հունաստանի դեպքում պետք է իրատես լինել: Այս ընտրանու դեմ խաղերում ՀՀ հավաքականի վիճակագրությունը տխուր է: Ոչ մի հաղթանակ չկա. 1 ոչ-ոքի, 3 պարտություն: Պարտություններից 2-ը գրանցվել են Եվրո 2004-ի ընտրական փուլում՝ տանը 1:0, դրսում՝ 2:0 հաշվով: Հենց Եվրո 2004-ում Հունաստանն անակնկալ կերպով չեմպիոն դարձավ: Մյուս պարտությունը եղել է 2012 թ. կայացած ընկերական խաղում (1:0): Ոչ-ոքին (0:0) նույնպես եղել է ընկերական խաղում՝ 2008 թ.:

«Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի թիմակցի՝ Սոկրատիսի հավաքականն այս խմբի ուղեգրերից 2-րդի հավակնորդներից մեկն է. առաջինը, շատերի կարծիքով, կարելի է Իտալիայի կողմից ամրագրված համարել: Հունաստանը Բոսնիա եւ Հերցեգովինայի նման ունի 4 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջ է անցել՝ 2-րդն է:

Ընտրական փուլի 3-րդ ու 4-րդ տուրերից առաջ ՀՀ հավաքականի կազմի վերաբերյալ խոսակցությունները նախորդ դեպքերի համեմատ քիչ էին, թեեւ դրանցից խուսափել չստացվեց: Նախ հայտնի դարձավ, որ Անդրե Չալըշըր չի միանում հավաքականին, քանի որ այդ օրերին նշանակված է նրա հարսանիքը: Ուշադրություն գրավեց նաեւ այն, որ Արաս Օզբիլիզը գալիս է առանց խաղային պրակտիկայի, իսկ վերջերս «Հոֆենհայմ» տեղափոխված Սարգիս Ադամյանը, ինչպես նաեւ Մարկոս Պիզելին հավաքականի հետ չեն լինելու վնասվածքների պատճառով: Ինչ վերաբերում է դարապսապահի դիրքին, ապա Արամ Հայրապետյանը կարծես թե հասել է նրան, որ այդ մասին քննարկումներն աստիճանաբար քչանան:

Երեկվանից՝ հունիսի 4-ից, թիմը սկսել է ուսումնամարզական հավաքը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ընտրանին մարզվում է Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Եվրո 2020-ի որակավորման փուլի 3-րդ ու 4-րդ տուրերից առաջ J խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Իտալիա 6 միավոր

2.Հունաստան 4 միավոր

3.Բոսնիա եւ Հերցեգովինա 4 միավոր

4.Ֆինլանդիա 3 միավոր

5.Հայաստան 0 միավոր

6.Լիխտենշտեյն 0 միավոր

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը հունիսի 8-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկելու է 20:00-ին: 3 օր անց Աթենքում կայանալիք հանդիպումը սկսվելու է, Երեւանի ժամանակով, 22:45-ին:

Տպել
1002 դիտում

Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում