700 թափք շինաղբ պետք է տարվի, որ «Կարմիր բլուր»-ը մաքրվի. աշխատանքները շարունակվելու են համայնքի բյուջեով

Շարունակվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղերից մեկի՝ «Կարմիր բլուր» հնավայրի՝ շինարարական աղբից մաքրման աշխատանքները։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ նշելով, որ «Կարմիր բլուր» ուրարտական բացառիկ հուշարձանի մի զգալի հատվածը ծածկված է շինաղբով։ Ոչ միայն շինաղբը մաքրելու, նաեւ Կարմիր բլուրը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ։

Այդ ամենն իրականացնելու համար ավելի վաղ ստեղծվել էր «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնությունը։ Նախաձեռնության շրջանակում հնավայրում մեկնարկած աշխատանքների 10 %-ն իրականցնելուց հետո Երեւանի քաղաքապետրանը խոստացել է, որ աշխատանքները շարունակվելու են համայնքի ռեսուրսներով:

Փոխքաղաքապետի խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների՝ 700 թափք շինաղբ պետք է տարվի, որպեսզի «Կարմիր բլուր»-ն ամբողջությամբ մաքրվի շինարարական աղբից: «Արդեն 80 բեռնատար շինարարական աղբ է տեղափոխվել: Որպեսզի հնագիտական շերտերը չվնասվեն, տեղում աշխատում են նաեւ հնագետները: Կարմիր բլուրը աղբից ամբողջությամբ ազատելուց հետո նախատեսում ենք առաջնահերթ լուծել տարածքի ցանկապատման հարցը»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում փուլային մեծ նախագիծ են իրականացնում, իսկ «Կարմիր բլուր»-ի աշխատանքները դրա մի մասն են, որովհետեւ իրականացվելու է մեծ համալիր ծրագիր:

«Այս մեկ տարվա ընթացքում կարվեն նախագծի նախահաշվարկային աշխատանքները, կիրականացվի ընդհանուր պարսպապատման, լուսավորության հարցը: Տարածքը յուրահատուկ մոտեցման ու խնամքի կարիք ունի, այդ ամենն իրականացնելու ենք այլ մասնագետների ներգրավմամբ, որպեսզի պատմամշակութային հատուկ պահպանման գործում ոչ մի նորմ չխախտվի»,-ասաց Վիրաբյանը:

ԱՄՆ-ում բնակվող բարերարի միջոցով նոր մասնաշենք է կառուցվելու, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թանգարանի նախագիծ են նախատեսել իրականացնել եւ վստահ են, որ դա կօգնի մեծ թվով զբոսաշրջիկներ բերել Հայաստան:

Տպել
40833 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն