Եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվություն կրի. Օսիպյան

Ո ստիկանության զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իմացել է մամուլից: Այս մասին Օսիպյանն այսօր հայտարարեց լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ երեկ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը:

«Անկախ ամեն ինչից, եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պետք է պատասխանատվություն կրի»,- ոստիկանապետը:

Օսիպյանը նշեց, որ Գեղամ Պետրոսյանն իր մոտ դրական տպավորություն է թողել. «Որտեղ եղել է, իր գործառույթները բարեխիղճ կատարել է, թե հիմա ինչ է, ոնց է՝ չեմ կարող ասել, նախաքննությամբ պարզ կլինի, բայց եթե մեղավոր է, պետք է պատասխանատվություն կրի»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ոստիկանության ներկա ու նախկին պաշտոնյաներ էլի կձերբակալվեն, Օսիպյանը պատասխանեց, որ ոչ մի բան պետք չէ չբացառել։

Դիտարկմանը, թե նախկինում ինքն աշխատել է, պաշտպանել է նախկին իշխանությանն ընդդիմադիրներից, Օսիպյանն արձագանքեց. «Հարց եք տվել, ես լռում եմ ու համակերպվում եմ, ես իմ պարտքն եմ կատարել ու բոլոր ոստիկաններն իրենց գործառույթն են կատարել, մենք ձեզ ենք պաշտպանել, մենք ծառայում ենք օրենքին»։

Ոստիկանապետի խոսքով, եթե անգամ պարզվի, որ անձամբ ինքը մեղադրվում է որեւէ հարցով, պետք է պատասխան տա օրենքի սահմաններում։

Հարցին՝ ի՞նչ է կարծում, ձերբակալված ոստիկանն առանց հրահանգի է գործել, ինքնուրույն որոշում է կայացրել, Օսիպյանն պատասխանեց. «Մենք ունենք հստակ օրենքներ, ոստիկանության մասին օրենքի 32 հոդվածը սահմանում է՝ երբ կարող է ոստիկանությունը զենքը գործադրել, իսկ երբ չի թույլատրում։ Հստակ գրված է ու շեղվելու իրավունք որեւէ մեկը չունի»։

Անդրադառնալով ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի կողմից հնչած կոչերին Օսիպյանն ասաց. «Երեկոյան ինքը կոչ արեց, առավոտյան բերման ենթարկվեց ոստիկանություն։ Մեր մասնագետներն այդ կոչերն ուսումանսիրել են, վարույթ են իրականացնում, ընթացքը պարզ կլինի»։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ նրա աջակիցները շղթայել էին դատարանի դուռը եւ իրեն մեղադրել են անգործության մեջ, այս առումով վերանայե՞լ են ոստիկանության գործողությունները, Օսիպյանն արձագանքեց. «Եթե տվյալ պահին ոստիկանությունն այդպես է գործում, ուրմեն այդպես է անհրաժեշտ։ Ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին առանձնահատուկ մոտեցում է դրսեւորում։ Եթե չլիներ ոստիկանությունը, հետեւանքներն էլ ավելի բարդ կլինեին»:

Տպել
13242 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված