Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսել է աշխատանքները․ նիստերը լինելու են դռնփակ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվի աշխատանքները։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին աշխատանքային նիստը անցկացրեց, որտեղ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ, հիմնականում հստակեցվել է քննարկվելիք հարցերի շրջանակը, օրակարգն ու աշխատակարգը:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել եւս վեց ամիս։ Նիստերը լինելու են դռնփակ, քանի որ պատգամավորներն աշխատելու են պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ հանձնաժողովի աշխատանքը կանգ չի առնելու նույնիսկ արձակուրդների ժամանակ։

Դռնփակ նիստի ավարտին զանգավածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց հարցեր տալ հանձնաժողվի աշխատանքների վերաբերյալ։

Անդրանիկ Քոչարյանը նախ ներկայացրեց հանձնաժողովի քննության առարկաները․

1․ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն։

2․ Հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն եւ խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության եւ օրինականության գնահատում։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի իրավասությունների շրջանակին՝ այն իրավունք ունի պահանջել եւ ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային եւ ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, ռազմական խորհրդի հաշվետվություններ, զեկուցագրեր, փաստաթղթեր եւ այլն, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմ ունեցող։ Հանձնաժողովն իրավունք ունի նաեւ իր նիստերին հրավիրել պաշտոնատար անձնանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների։

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենց հիմնական նպատակը պետք է լինի հասարակության մոտ բանակի հանդեպ վստահության ավելացումը, այնպիսի արդյունք պետք է ցույց տան, որ հարցականների պատասխանները հնարավորինս ստանան: Անդրանիկ Քոչարյանը միանշանակ վստահեցրեց, որ աշխատանքի մեջ քաղաքական բաղադրիչ չի լինելու. «Սա այն հարցն է, որտեղ քաղաքական որեւէ հարցադրում հրավիրված որեւէ զինվորականի չի հնչելու»: 

Քոչարյանը հայտնեց, որ նախնական պատկերացում կա, թե նիստին ում են հրավիրելու․ նրանք եւ նախկին եւ ներկա պաշտոնյաներ կարող են լինել․

«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն։ Եւ ես համոզված եմ՝ գուցե ոմանք կարող են իրավական առումով օգտվել իրենց իրավունքից եւ ասել՝ գիտեք ինչ, կանչում եք, չենք գալիս։ Բայց ես ուզում եմ հնչեցնել ամենակարեւոր նկատառումը․ բարոյական տեսանկյունից որեւէ մեկը իրավունք չունի շրջանցել հարց, որի տեղեկատվությունը կարող է փոխանցել հանձնաժողովին։ Համոզված եմ, որ հանձնաժողովի հետ բոլորը շատ էֆեկտիվ համագործակցելու են»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ եթե որեւէ մեկը հրաժարվի ներկայանալ նիստին, իրենք այդ ժամանակ կգնահատեն հրաժարվելու պատճառները։

Հանձնաժողովի անդամները աշխատանքների ընթացքում հանդիպելու, շփվելու են պատերազմի բոլոր զոհերի հարազատների հետ, քանի որ, ըստ Քոչարյանի, նրանք եւս հսկա տեղեկատվության կրող են․

«Բաներ կան, որ իրենց միջոցով մենք պետք է հասկանանք։ Նրանց երեխաները, ընկերները զանգել, պատմել են։ Զոհերի հարազատները, նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակներում»։

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ հընթացս լինելու են զեկույցներ, նույնիսկ՝ բացասական բովանդակությամբ, բայց դրանք լինելու են անառարկելի եւ անաչառ փաստերի վրա հիմնված․

«Եզրահանգումների կգանք, կլինեն զեկույցներ, դրանք հետագայում գուցե քրեական հետապնդման առիթ դառնան, բայց հանձնաժողովը քննելու է կոնկրետ դեպքեր՝ իր բոլոր հնարավորությունների շրջանակներում»։

Անդրադառնալով հարցին, որ Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ինքը ՊՆ-ում արդեն ուսումնասիրել է պատերազմի վերաբերյալ փաստերը, այդ դեպքում հնարավո՞ր է հակասություններ առաջանան խորհրդարանական հանձնաժողովի եւ Օհանյանի ուսումնասիրությունների միջեւ, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Մենք ուսումնասիրելու ենք Սեյրան Օհանյանի հիշատակած փաստաթղթերի ինֆորմացիան, եթե ուսումնասիրություններ են արել՝ կփորձենք հասկանալ՝ ինչ խորությամբ։ Եթե այդ ուսումնասիրությունների արյունքն այն է, որ մենք հիմա ԶՈՒ-ում չունենք ըստ էության պատասխանատվության ենթարկված մարդ, ուրեմն այդ ուսումնասիրություններն արվել են գաղտնի գրիֆի տակ պահելու համար։ Ես անձամբ ուզում եմ եւ մենք հանձնաժողովով կծանոթանանք Սեյրան Օհանյանի ուսումնասիրություններին»,-ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցած տարածքային կորուստներին՝ Քոչարյանն ասաց, որ այդ հարցը եւս օրակարգային է, եւ հանձնաժողովն անպայման ուսումնասիրելու է նաեւ տարածքային կորուստների պատճառները։

Հարցին՝ եթե հիմա վստահություն կա իրավապահ համակարգի հանդեպ, ապա ինչու իրավապահները, քննչական մարմինները չեն զբաղվում այս հարցով, այլ ստեղծվում է խորհրդարանական հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ տարիներ շարունակ խոսվում է այդ հարցերի պարզաբանման մասին, բայց միայն Սեյրան Օհանյանի ուսումնասիրության մասին հիշատակվեց՝ չնայած դրանց արդյունքը որեւէ մեկին հասանելի չէ․

«Քաղաքական պահանջը վաղուց կար, բայց դրա սպասարկում պետք է աներ նախորդ իշխանությունը՝ անմիջապես ապրիլի 2-ից հետո։ Մի քանի հոգու հանեցին, ինչու հանեցին, շատ հարցեր են առաջանում, եւ ոչ պարզաբանումներ։ Սերժ Սարգսյանն էլ մարտի մեկից հետո ասաց՝ բացահայտեք, հետո ասաց՝ լուրջ մի վերաբերվեք իմ ամեն մի ասածին։ ԱԺ մեծամասնության համար գուցե քննաչական մարմինները բավարար չեն, եւ պատասխանատվություն կրող քաղաքական ուժն ուզում է հասկանալ՝ իրավապահները դեռ իներցիայի մեջ են, թե գործողություններ են անելու այս հարցերի պատասխանները գտնելու համար։ Եւ կարծում եմ՝ այս հանձնաժողովը միայն կնպաստի իրավապահ մարմինների աշխատանքրը, եթե չի շարժվել, տեղից շարժելուն»,-ասաց քննիչ հանձնաժողովի նախագահը։

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը նաեւ հայտարարել էր, թե հանձնաժողովի անդամների մեծ մասը բանակում չի ծառայել: Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, հարգելի պատճառով, բոլորն ունեցել են եւ ունեն առնչություն պաշտպանական եւ անվտանգության ոլորտի աշխատանքների հետ: Չծառայած մարդ չկա»:

Հանձնաժողովի անդամներից, բացի Պողոսյանից, չի ծառայել նաեւ Տիգրան Կարապետյանը: Կարապետյանի մասով էլ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա, չլինելով ծառայած, պաշտպանական ոլորտում մեծ ինտեգրում ունի՝ ներգրավված լինելով ռազմարդյունաբերական համալիրի մեջ․

«Ես կուզեի, որ բոլորը պարոն Կարապետյանի չափ բանակի հետ աշխատանքի ծավալ ունենային եւ այդ ծավալի արդյունքը, որը մեր սպառազինության մեջ կարող են գտնել, որի փակագծերը չենք բացում, միայն կարելի է հպարտությամբ ասել: Շատերն ասում են՝ բա ավտոմատը ձեռքին առաջնագծում չենք տեսել: Կներեք, պաշտպանության համակարգը մենակ առաջնագծի ավտոմատչիկը չի, նույնիսկ կարող է թիկունքային ծառայող լինի, որն այնպիսի ներդրում է ունեցել մեր հաղթանակի մեջ, որ անգնահատելի է: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք, որ մեր թիկունքային ծառայությունը չլիներ ու մենք բանակի մեջ ունենայինք հաջողությո՞ւն, սնունդը տեղ չէր հասնի, վառելիքը տեղ չէր հասնի: Մեր հանձնաժողովում բանակի հետ կապ չունեցող մարդ գոյություն չունի: Վերջին հաշվով՝ հանձնաժողովի աշխատանքը պետք է գնահատել նրա ցույց տված աշխատանքի վերջնահաշվարկում: Ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքը վարկաբեկելու փորձը համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ զոհերի հարազատների նկատմամբ: Երկրորդը՝ հանձնաժողովը չունի որեւէ թիրախ բանակում»:

Անդրադառնալով արդեն 3 տարի ընթացող այն քննարկումներին, որ պատերազմի ժամանակ զինվորները փամփուշտ չեն ունեցել, բենզին չեն ունեցել եւ այլն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Կարեն Կարապետյանն է հայտարարել, որ համապատասխան որակի բենզին չի եղել, բա Կարեն Կարապետյանին չլսե՞նք, պետք է լսենք, չէ՞։ Մենք գիտենք՝ Զինված ուժերին վառելիքի մատակարարը հայտնի «Ֆլեշ» ընկերությունն է. եւ գիտենք բոլոր մանր ընկերություններին, կտեսնենք՝ նրանք իրենց պարտավորություններն արդյոք բարեխիղճ կատարո՞ւմ են»,-ասաց նա։

Հարցին՝ հանձնաժողովը արդյոք քննության առնելո՞ւ է նաեւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ապրիլյան պատերազմը եղել է Հայաստանի՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ դաշնակիցների իմացությամբ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Ես մեծ–մեծ բաներ չխոստանամ, սկսենք մեր աշխատանքը, կհասնենք այնտեղ, ուր կարող ենք հասնել։ Մենք կաշկանդված չենք որեւէ բանով, բայց մենք ռեալ իրողությունները պետք է կարողանանք գնահատել»։

Այնուամենայնիվ՝ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց՝ ինչ արդյունք էլ ունենան աշխատանքները, ինչ պատասխաններ էլ գտնեն, անկախ նրանից՝ հանրության համար դրանք որքան ցավոտ կլինեն, այդ արդյունքները կհրապարակվեն։

Տպել
12774 դիտում

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր