Ու մեկը չկար, որ եվրոպական մայրաքաղաքներում միլիոնանոց անշարժ գույք չունենար

Լուսանկարում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի լոսանջելեսյան առանձանտներից մեկն է, որը նա վաճառքի էր հանել մոտ 3 միլիոն դոլարով

Նախկին իշխանություններն ու նրանց վճարովի եւ «գաղափարական» աջակիցներն ակնհայտորեն ոգեւորվել են հեղափոխության թավշյա մեթոդներից, ու նրանց թվացել է, թե կարող են ագրեսիվ քարոզչությամբ ջնջել մարդկանց հիշողությունը եւ նույնիսկ հակահարձակման անցնել։ Սրանց թվում է, թե ապրիլյան հեղափոխությունից ժողովրդի հիշողության մեջ միայն փողոցներ փակելն ու մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքներն են մնացել, իսկ թե ինչն էր այդ հարյուր հազարավոր մարդկանց ստիպել դուրս գալ փողոց՝ արդեն իրենք էլ են մոռացել։ Իրականում, իհարկե, չեն մոռացել։ Պարզապես այսօրվա իշխանություններն ավելի կարեւոր գործերով են զբաղված եւ չեն հիշեցնում, նախկիններն էլ օգտվում են առիթից։ Բայց երեւի ժամանակ առ ժամանակ արժե հիշեցնել։

Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետեւ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր, տասնամյակներ շարունակվող բացահայտ ապօրինությունները, թալանը, իշխանությունների անթաքույց ցինիզմն ու «մեր դեմ խաղ չկա»-ն ուղղակի դանակը ոսկորին էին հասցրել։ Մարզպետներն իրենց ազգուտակով կարող էին ցանկացած մեկին «սատկացնել» ու անպատիժ մնալ, իսկ իշխող կուսակցության հաստավիզ պատգամավորները խորհրդարանական ամբիոնից փառաբանում էին նրանց ու «կայֆեր բռնում» ընդդիմադիր պատգամավորների վրա, նախարարները բառիս բուն իմաստով մեջ-մեջ էին արել երկիրը, ու մեկը չկար, որ եվրոպական մայրաքաղաքներում միլիոնանոց անշարժ գույք չունենար, օլիգարխներն իրենց թիկնապահներով ահուսարսափի մեջ էին պահում ժողովրդին ու բարձրագույն իշխանություններից միայն խրախուսանքի արժանանում, որովհետեւ ընտրությունների ժամանակ «տոկոս էին խփում», գեներալները դարձել էին խոշոր կալվածատերեր՝ ամեն մեկն իր ճորտերով ու նրանց հնազանդ պահող բանդաներով․․․ Ու հիմա սրանց թվում է, թե մարդիկ մոռացե՞լ են այդ ամենը։ Մոռացե՞լ են, թե ինչպես էր, օրինակ, Քոչարյանը կարգադրում «անզգույշ քաշքշել» սրճարանում իրեն բարեւած ծանոթին ու հետո խորհրդարանում հռհռալով կլիզմայի մասին անեկդոտներ պատմում, իսկ որեւէ մեկը, ով առանց նրա որդու գիտության կհամարձակվեր 3 հատից ավել բջջային հեռախոս բերել Հայաստան, կարող էր հենց օդանավակայանի մաքսակետում «անզգույշ քաշքշվել»։ Կամ գուցե մարդիկ մոռացե՞լ են, թե ինչպես էր այսօր Արցախի անվտանգությամբ իբր մտահոգված Սերժ Սարգսյանը հայտարարում, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ» ու հընթացս բանակը հասցնում այն վիճակին, որ ապրիլյան պատերազմ էր սանձազերծվում, մերոնք էլ կռվում էին «80-ականների զենքերով»։ Նաեւ դա էր, չէ՞, պատճառը, որ ապրիլյան պատերազմից հետո մի քանի շաբաթ շարունակ որեւէ հանրապետական չէր համարձակվում երեւալ ժողովրդի աչքին, որովհերեւ չէր կարողանալու պատասխանել շատ տրամաբանական մի հարցի՝ «բա ինչո՞ւ ձեր ծառայողական մեքենաներն 80-ական թվականների չեն»։ Կամ գուցե սրանք կարծում են, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու պատմությունն է՞լ է մոռացել՝ նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։ Ու թե ինչպես էին այսօր սոցկայքերում իրենց պատառոտողներն այն օրերին արդարացնում «շեֆի» այդ քայլը՝ է՛լ Բիսմարկ, է՛լ Շարլ դը Գոլ, է՛լ Չերչիլ․․․

Ու հիմա բոլոր այս մարդիկ օրինականությունից են խոսում։ Խոսում են՝ հույս ունենալով, որ ժողովուրդը մոռացած կլինի, թե ինչպես էին իրենք 20 տարի շարունակ ոտնահարում օրենքներն ու «ղժժում» օրինականության շրջանակներում գործելու պահանջների վրա։ Խոսում են, որովհետեւ վստահ են, որ նոր իշխանություններն իսկապես ուզում են ամեն ինչ անել բացառապես օրենքի շրջանակներում։

Կա՞ արդյոք հասարակության մեջ դժգոհություն նոր իշխանություններից։ Իհարկե կա։ Բայց այդ դժգոհության մեծ մասի պատճառը հենց նախկինների նկատմամբ նոր իշխանությունների «թավշյա» վերաբերմունքն է։ Հասարակությունը լավ էլ ամեն ինչ հիշում է եւ պահանջում է, որ իշխանությունները նույնպես հիշեն։ Որովհետեւ նախկիններն արդեն իսկապես բոլոր սահմաններն անցնում են՝ «թավիշն» ընկալելով որպես թուլության նշան։

Տպել
24901 դիտում

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան

Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Գեղամ Գևորգյանը Մոսկվայում կմասնակցի Մրցակցության հարցերով միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Չեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլ»-ում, բայց երդում տալու պահից դատավորներն այլեւս ընկերներ չեն ունենում

Սահմանադրական դատարանում պետք է գործի 9 հավասար դատավորների կարգավորումը․ Վահե Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կրկին դատարան չբերվեց. դատախազը միջնորդեց նրա նկատմամբ փորձաքննություն նշանակել

Բանտարկված աղվեսներն առգրավվել են եւ բաց են թողնվել վայրի բնություն

Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Խառատյանը՝ Մալյանի «անհեթեթությունների» մասին

Ուզում ենք այնպես անել, որ միլիարդավոր ներդրումներ անելու ցանկության դեպքում անգամ կարիք չլինի վարչապետին տեղյակ պահել

Մանվել Գրիգորյանի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ծիրանի այգին հրդեհելու դեպքի առթիվ

Հափշտակել է մի շարք բնակիչների վճարած գումարները. Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ԲՀԿ պատգամավորները Վահե Գրիգորյանի թեկնածությանը ազատ են քվեարկելու

Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները (տեսանյութ)

Դաշնակցության ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ի կողմից. Ծառուկյան