Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը շրջանառության մեջ է դրել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նշենք, որ 2015-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններից հետո ԱԽ-ն գլխավորում է վարչապետը: Կազմում չկան ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը: Գործող օրենսդրությամբ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Գործող օրենքով ԱԽ նիստին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Այսպիսով, եթե օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա՝ ԱԺ նախագահն ի պաշտոնե կկարողանա մասնակցել ԱԽ նիստերին:

Սրանից բացի Կարապետյանն առաջարկում է, որպեսզի ԱԽ նիստից 5 օր առաջ, ինչպես ԱԽ անդամներին, այդպես էլ ԱԺ նախագահին տրամադրվի նիստի օրակարգն ու քննարկվելիք փաստաթղթերը:

Պատգամավորն առաջարկում է նաեւ, որ բացի ԱԽ անդամներից ԱԺ նախագահը եւս իրավասություն ունենա առաջարկություններ ներկայացնել ԱԽ նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:

Տպել
350 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ