Գեղեցիկ չէ. Սամվել Բալասանյանն իր աշխատակիցներին ձերբակալելու մասին

Գյումրու քաղաքապետարանում մայիսի 31-ի կեսօրն անց ամեն ինչ իրար էր խառնվել: Հենց աշխատավայրից ՇՄ դատախազություն բերման էին ենթարկվել կառույցի երկու աշխատակից՝ Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնում որպես առաջատար մասնագետ աշխատող Սլավիկ Ղազարյանը: Երկուսն էլ ձերբակալվել են, այսօր արդեն կալանավորվել են:

«Դեպք է, եղել է, հիմա ես չեմ ուզում գնահատական տալ կատարվածին, քանի որ գործը գտնվում է իրավական հարթությունում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը նաեւ տեղեկացրեց, որ ինչ փաստաթղթեր պետք են եղել, տրամադրել է վարույթն իրականացնող մարմին: «Իհարկե գեղեցիկ չէ, բայց իմ սկզբունքը մեկն է՝ ով ինչ արել է, պետք է պատասխան տա: Պետք է լինի ամեն ինչ ճիշտ, եւ շատ կարեւոր է, որ կոռուպցիոն ռիսկեր չլինեն: Սա իմ սկզբունքն է եղել պաշտոնավարմանս առաջին օրից եւ իմ ամբողջ կյանքում: Եթե մեղավոր են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ բոլորն օրենքի առաջ հավասար են: Իհարկե, բերեք անմեղության կանխավարկածը չխախտենք եւ սպասենք քննությանը»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Տպել
1301 դիտում

Լոգիստիկ, հարկային հարցերից մաքսային վարչարարության խնդիրներ. նախարարը հանդիպել է կոնյակագործներին և գինեգործերին

Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ

Զոհվել է 3 մարդ, թունավորման 13 դեպք է եղել. մեկ շաբաթում գրանցվել է 609 արտակարգ դեպք

Սինձո Աբեի կուսակցությունը հաղթում է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում

Եթե Վենետիկի հանձնաժողովն ասի, թե նախագահները բացարձակ անձեռնմխելի են, դա կլինի եվրոպական ինստիտուտների մահը․ Սաֆարյան

Ամերիկյան պատժամիջոցների դեպքում Թուրքիան հակաքայլերի կդիմի. Չավուշօղլու

Մեր առաջնահերթություններից է ՀՀ բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում. նախարար

Մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների համար. Գարեգին Բ

Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. Փաշինյան

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել․ հրամանագրեր

ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը. Տոնոյան

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը․ Փաշինյանը՝ ԶՈւ-երում կանանց դերի մասին

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. նախարարը՝ ՊՆ-ում առկա հաստիքների մասին

Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել. Տոնոյան

Տիգրան Ավինյանը կոչ է արել սփյուռքին մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյան (տեսանյութ)