Հայկական Բարեգործական Ընդհանուր միության պատվիրակությունը Արցախում է. հանդիպել են ԱԺ նախագահին

03/06/2019 schedule19:56

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:

Արցախի ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ Աշոտ Ղուլյանը կարևորել է ՀԲԸՄ կողմից շարունակաբար իրականացվող ծրագրերն Արցախում և դրանց ազդեցությունը սոցիալական ու հանրային զարգացման գործում, ինչպես նաև համահայկական կազմակերպության դերը՝ Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում:

ՀԲԸՄ նախագահն իր հերթին ներկայացրել է գալիք ծրագրերի տեսլականը, միության ընթացիկ գործունեությունը, այդ թվում՝ Արցախում ՀԲԸՄ կենտրոնի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ ազնիվ համագործակցությունն ու Արցախում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը նպաստել են նաև իրենց գործունեության հաջողությանը:

Կողմերը քննարկել են նաև կրթական, սոցիալ-մշակութային բնագավառներում նոր հնարավորությունների կիրառման հեռանկարները:

Տպել
313 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան