Եվրոպական խաղերից հաշված օրեր առաջ բռնցքամարտի սկանդալը չի հանգուցալուծվել

Հաշված օրեր են մնացել Մինսկի Եվրոպական խաղերի մեկնարկին, իսկ հայկական բռնցքմարատի սկանդալը հանգուցալուծում չի ստացել: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) դեռ չգիտեն՝ ինչ է լինելու իրենց մասնակցության հարցը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը նշեց, որ մասնակցության հետ կապված տեղեկություններ չունի, իսկ ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից ասացին, որ ամեն ինչ պարզ կդառնա մոտ օրերս:

Եվրոպական խաղերի հետ կապված անորոշությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե – ՀԲՖ «հակամարտության» զարգացումներից է: Վերջերս ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը խաղերի համար ներկայացրել էր մի կազմ, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկ այլ: Խաղերի պաշտոնական կայքում ներկայացված հայտացուցակում Ռոստոմյանի տարբերակն է, որը հետեւյալն է.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Բարեղամ Հարությունյան (52 կգ)

Ժիրայր Սարգսյան (56 կգ)

Կարեն Տոնականյան (60 կգ)

Հովհաննես Բաչկով (64 կգ)

Գուրգեն Մադոյան (69 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Գոռ Ներսեսյան (81 կգ)

Հենրիկ Սարգսյան (91 կգ)

Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ)

Անուշ Գրիգորյան (51 կգ)

Այս կազմում կան մարզիկներ, որոնք ներկայացնում են ոչ թե ՀԲՖ-ն, որը Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից ճանաչված միակ ֆեդերացիան է, այլ բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիան, որի ներկայացուցիչները ՀՀ հավաքականի անդամ չեն: ՀԲՖ-ից են ցուցակում ընդգծված մարզիկները:

Ավելի վաղ գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը նշել էր, որ չի աշխատի այլ թիմ հետ: Նրա սաներն էլ հայտարարել էին, որ պատրաստ են բոյկոտել խաղերը:

2019 թ. եվրոպական խաղերը Մինսկում մեկնարկելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Բռնցքամարտիկների համար սա նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն է:

Ընդհանուր առմամբ Հայաստանը կներկայացնի 37 մարզիկ: Նրանք հանդես կգան 9 մարզաձեւերում:

Տպել
592 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան