Լեռնագոգի համայնքապետը հայհոյել եւ հարվածե՞լ է քաղաքացուն (տեսանյութ)

Լուսանկարում Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանն է

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթին է դիմել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի բնակիչ Թոռնիկ Արսենյանը: Արսենյանը պատմեց, որ իրենց բնակարանում մասնաբաժին ունի նաեւ իրենց հարսը եւ եղբոր մահից հետո՝ հետագայում ավելորդ կոնֆլիկտներից խուսափելու համար ինքը դիմել է համայնքապետարան, որպեսզի չափագրում անեն եւ նրան տան իր բաժինը: Նա պատմեց, որ խնդրանք է եղել համայնքապետին, որպեսզի խնդիրը կարողանան խաղաղ կարգավորել, համայնքապետարանի աշխատակիցները գան եւ չափագրում անեն:

«Մի անգամ ասացին՝ համայնքապետը մարզպետարանում է, մի անգամ ասացին՝ Բաղրամյան է գնացել: Մայիսի 30-ին մորս հետ գնացինք համայնքապետարան, ասացին՝ համայնքապետը տարածքում է, բայց համայնքապետարանում չէ: Դրանից հետո ես վերցրեցի համայնքապետ Սարգիս Մարգարյանի հեռախոսահամարը, զանգեցի նրան, Մարգարյանն ասաց՝ եթե մեքենայով ես, ես տանն եմ, արի մեր տուն: Գնացի իրենց տան տարածք եւ Սարգիս Մարգարյանը ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերեց: Ես իրեն, որ սկզբից դիմեցի, նա ասաց՝ ես արձակուրդի մեջ եմ, Ալեքսին դիմիր՝ համայնքապետարանի աշխատակից: Ես էլ ասացի՝ Մարգարյան ջան, եթե արձակուրդում էիր, ինչո՞ւ չասացիր, որ ես քեզ չանհանգստացնեմ: Ինձ ասում է՝ քեզ դալաժիտ ե՞նք անելու: Ասացի՝ դալաժիտ անելու բան չկա, ուղղակի քեզ չանհանգստացնեի»,- պատմեց Արսենյանը:

Արսենյանի խոսքով՝ դրանից հետո Մարգարյանն ասել է, որ ինքն իրեն չի կարող անհանգստացնել. «Ասում է՝ դու ինձ չես կարող անհագստացնել, դու շատ փոքր մարդ ես: Ասացի՝ փոքրն ու մեծը հետո կտեսնենք ու նստեցի մեքենան: Հետո նա նստեց մեքենան, հարվածեց ու հայհոյեց ինձ, ապա ասաց՝ քշիր գյուղից դուրս գանք: Վեճի էր տանում»,- ասաց Արսենյանը:

Դրանից հետո Արսենյանը գնացել է փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի մոտ: «Նա լսեց հարցը, ասաց, որ կկանչի առերեսման: Սա այնպիսի բան է, որ ամբողջ Հայաստանը պիտի իմանա»:

Արսենյանն ասաց, որ ոստիկանության Արմավիրի բաժնում չէին ուզում ոչինչ անել. «Ասացին՝ գնա ձեր Բաղրամյանի բաժնում գրիր: Հետո ասացի, որ ինձ փոխմարզպետն է խորհուրդ տվել դիմել: Գնացի դիմում տվեցի: Ես իրենց ասացի, որ երկար տարիներ է՝ այստեղ չեմ ապրել եւ մի քանի օրից էլի գնալու եմ: Բայց դեռեւս արձագանք չի եղել ոստիկանությունից»:

ՀԺ-ին չհաջողվեց կապ հաստատել Լեռնագոգի համայնքապետ Սարգիս Մարգարյանի հետ, քանի որ նրա հեռախոսահամարն ամբողջ օրն անջատված էր: Լեռնագոգի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ալեքսանդր Դավթյանը մեր զրույցում ասաց, որ համայնքապետը արձակուրդի մեջ է: Դավթյանն ասաց, որ Թոռնիկ Արսենյանը շատ վատ վարքի տեր մարդ է. «Իր եղբայրը 9 ամիս է՝ մահացել է, 9 դրամի ոչինչ չի արել իր եղբոր գերեզմանի համար: Հիմա եկել ստից ասում է՝ գյուղապետը չգիտեմ ինչ»:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնից ՀԺ-ին ասացին, որ գործով այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն էլ մեր զրույցում ասաց, որ, որպես փոխմարզպետ, պետք է զրույց ունենա համայնքի ղեկավարի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է պատմությունն իրականությանը համապատասխանում, ինչն է խնդիրը եղել եւ ինչ հնարավոր լուծումներ կան դրա շուրջ:

Տպել
3545 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան