Բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա. Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մարտ ամսից սկսված կոյուղագծի անցկացման աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, բնակիչները հույս էլ չունեն, թե կավարտվեն: Նախատեսված է կառուցել 4500 մետր երկարությամբ կոյուղագիծ: Էջմիածնի զարգացման ծրագրի հիմքում դնելով քաղաքի համաչափ զարգացման եւ ծայրամասերի բարեկարգման առաջնահերթությունը, համայնքի առաջարկությամբ կոյուղագծի անցկացման հարցը ներառվել էր մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում եւ հաստատվել Կառավարության կողմից:

«Քանդեցին, բերեցին խողովակներ գցեցին ու աշխատանքները դադարեցրեցին, մեծ բաց փոսերով մնում է այստեղ ու արդեն սկսել է անտանելի հոտ գալ»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին Արամ Մանուկյան 1 հասցեի բնակիչները: Նրանց խոսքով՝ աշխատանքները դադարեցվել են, երբ պարզվել է, որ նախագծում սխալ են արել՝ տեղանքի ու գծագրի միջեւ անհամապատասխանություն կա: Մեր զրույցում նրանք նշեցին, որ քաղաքապետը խուսափում է որեւէ հստակ բան ասելուց, թե վերջն ինչ են անելու:

«Ծրագիրը կազմվել է Էջմիածնի համայնքապետարանի պատվերով, ջրմուղն էլ չի ընդունում, քանի որ սխալ ծրագիր են արել: Դեռեւս հայտնի էլ չէ, թե ինչքան գումար են ծախսել այդ սխալ պրոյեկտի վրա: Աշխատանքները նախատեսված էր ավարտել 2 ամսում, հիմա էլ ասում են՝ մինչեւ օգոստոս»,-դժգոհեցին բնակիչները:

Համաձայն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Էջմիածին համայնքի միջեւ կնքված համաձայնագրի՝ Էջմիածնի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթի պատվիրատուն քաղաքապետարանը չէ եւ դրա ընթացքի հետ կապված որեւէ միջամտություն չի կարող անել:

«Մրցույթն ունի պատվիրատու, սակայն մենք էլ անընդհատ բանակցում ենք հիմնադրամի հետ, որպեսզի խնդիրն արագ լուծում ստանա: Մենք միայն պետք է տրամադրեինք մեր համաֆինանասավորման չափը, որը վաղուց արել ենք»,-ասաց Գասպարյանը:

Վերջինիս խոսքով՝ տարածքի վերանորոգումը նշված է որպես հրատապություն պահանջող խնդիր, քանի որ տասնամյակներ շարունակ տարածքը կոյուղագիծ առհասարակ չի ունեցել եւ հրատապության շրջանակներում կառավարության աջակցությամբ ծրագիրը պետք է իրականացվի:

Ծրագիրն իրականացվում է համայնքի՝ 20%-ի չափով համաֆինանսավորմամբ, որ կազմում է 17 միլիոն 600 հազար ՀՀ դրամ: Էջմիածնի քաղաքապետը եւս փաստեց, որ շինարարության ընթացքում նախագծից շեղում է եղել, այժմ նախագիծը կարծես թե վերջնականացվել է եւ մոտ օրերես աշխատանքները կվերսկսվեն: Դիանա Գասպարյանը նշեց, որ պայմանագրի ժամկետ չի խախտվել, պարզապես նախագիծը համաձայնեցնելու փուլում թեթեւ խնդիր է առաջացել:

«Մինչեւ օգոստոս ամիս ժամանակ ունի շինարարական ընկերությունը, այդ իմաստով ժամկետ չի խախտվել: Նախագծով նախատեսված խորությունը շինարարական ընկերությունը չէր կարողանում ապահովել որոշակի պատճառներով, եւ աշխատանքները դադարեցվել էին: Ուղիղ պատասխանատու չլինելով այդ գործընթացին՝ մենք միջնորդի դեր ենք կատարել, որպեսզի այդ համաձայնությունը ձեռք բերվի: Հենց այսօր շինարարական կազմակերպության հետ խոսել ենք եւ հնարավոր է, որ մինչեւ օրվա վերջ արդեն տեխնիկա մտնի թաղամաս ու աշխատանքները վերսկսի»,-ասաց Դիանա Գասպարյանը:

Էջմիածնի քաղաքապետը նկատեց, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա, սակայն այս դեպքում թերացումն իրենցը չէ, եւ այս ամբողջ ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանը բացառապես միջնորդի դեր է խաղացել ու ամեն ինչ արել, որպեսզի հնարավորինս արագ հարցը կարգավորվի:

Տպել
42440 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն