Ենթադրում եմ, որ այս աճը կապված է հետհեղափոխական ակտիվության հետ. Սամվել Մարտիրոսյան

Օրերս տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն, արդեն նոր կառավարության օրոք, ֆեյսբուքից փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ եւ օգտատիրուհու տվյալ։ Մարտիրոսյանը նշել էր, որ սա ռեկորդային թիվ է՝ օգտատերերի քանակով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փորձագետը մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Մարտիրոսյան, գրառում էիք արել, որ ՀՀ նոր կառավարության օրոք պետական մակարդակով փորձել են ստանալ ռեկորդային քանակով 81 ֆեյսբուքյան օգտատիրոջ տվյալ: Ինչո՞վ է պայմանավորված այս ռեկորդային թիվը:

- Իհարկե, այս կտրուկ աճը ավելի շուտ պետք է հարցնել ուժային կառույցներին, թե ինչով է պայմանավորված, որովհետեւ, ցավոք սրտի, թափանցիկություն չկա: Հանրությունը տեղյակ չէ, թե որ դեպքերում են դիմում: Լավ կլիներ օրինակ, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրենք էլ հրապարակեին նմանատիպ թափանցիկությամբ զեկույցներ, որ մենք էլ իմանայինք՝ ոնց են դիմում, ում են դիմում: Ենթադրում եմ, որ այս աճը կապված է հետհեղափոխական ակտիվության հետ:

- Նշել էիք, որ ֆեյսբուքն ինչ-որ չափով բավարարել է այդ հարցումները: Այսինքն, սա նշանակում է, որ այդ օգտատերերի մեջ եղել են անձինք, որոնք հակաօրինական քայլե՞ր են իրականացրել:

- Սովորաբար պետական դիմումներն ինչպես են լինում. հիմնականում դրանք քրեական գործերին են վերաբերվում: Դատարանի որոշումն ուղարկվում է ֆեյսբուքին, այդտեղ որոշում են՝ տրամադրել տվյալ, թե՝ ոչ: Եթե այո, ապա ինչ տվյալներ: Այսինքն, ֆեյսբուքը կարող է ինչ-որ տվյալներ տալ, ինչ-որ տվյալներ էլ սահմանափակել:

Կան երկրորդ տիպի դիմումներ, երբ շատ շտապ դիմում է, օրինակ ահաբեկչություն է կամ ինչ-որ երեխայի տվյալների արտահոսք է, կարող է դիմումը լինել՝ շատ շտապ հեռացնել, դա էլ ընդունված պրակտիկա է, բայց Հայաստանից այդպիսի դիմում չկա:

- Սովորաբար, ո՞ր դեպքերում են նման հարցերով դիմում ֆեյսբուքին եւ ո՞ր դեպքերում է ֆեյսբուքը բավարարում կամ մերժում տվյալների տրամադրումը:

- Մենք գիտենք, որ եղել է 6 դիմում, որի ընթացքում 81 օգտատիրոջ տվյալ է պահանջվել: Մենք չգիտենք՝ ինչ տվյալներ են, դա կարող է լինել օրինակ էջի ադմինների տվյալները, որ բացահայտվի: Ենթադրում եմ, որ «Դուխով Հայաստան» էջը հենց նմանատիպ դիմումների հիման վրա է եղել: Կարող է դիմում լինել օրինակ մեսինջերով ինչ-որ մեկի հետ խոսակցությունները բացահայտել: Ընդ որում, ֆեյսբուքը նույնիսկ կարող է ջնջված տվյալները տրամադրել: Օրինակ, եթե ոստիկանությունը դիմում է ինչ-որ մի օգտատիրոջ վերաբերյալ, ֆեյսբուքը դրա տվյալները սկսում է ֆիքսել, մինչեւ կպարզի՝ պետք է տրամադրել ոստիկանությանը տվյալ, թե պետք է մերժել:

Այսինքն, պետք չի պատկերացնել, որ միշտ ինչ-որ վատ բաներ են պահանջվում: Ռեալ քրեական գործերով կարող են պահանջել եւ ֆեյսբուքը շատ նորմալ դրանք կարող է տրամադրել: Կոնկրետ այս դեպքում տեսնում ենք, որ դեպքերից կեսով էլ մերժվել է: Չգիտեմ, իհարկե, ինչու է այդպես, բայց հասկանալի է, որ կա խնդիր, քանի որ ֆեյսբուքը գնահատում է դիմումները, որպեսզի համոզված լինի, որ չկա փորձ՝ օգտագործել ֆեյսբուքն օրինակ քաղաքական ճնշումների համար: Այսինքն օրինակ՝ կարող է դատարանը ինչ-որ կեղծ որոշում կայացնել, որպեսզի ինչ-որ ընդդիմադիր մարդու նամակագրությունը ստանա:

Ինչպես հասկանում եմ՝ ֆեյսբուքում ավելի շուտ մտածում են մերժել ավելի շատ, քան ինչ-որ մարդու տեսականորեն վնասել: Դա չի նշանակում, որ 50 տոկոս մերժվածը սխալ դեպքեր են եղել կամ ինչ-որ դավադիր դեպքեր են եղել, բայց առնվազն, եթե ինչ-որ մի կասկած կա դրա տակ, ֆեյսբուքն ավելի շատ գերադասում է դրա դեպքում մերժել: Շատ դեպքերում մարդկանց թվում է, որ եթե ինչ-որ մի պաշտոնյայի մի ֆեյք անպատվել է, ֆեյսբուքը դրա տվյալները պետք է տա, բայց ոչ: Առաջին հերթին Հայաստանում անպատվելը քրեական հանցանք չէ եւ ֆեյսբուքը հենց դրա համար է մերժում, երկրորդը՝ ֆեյսբուքը հենց իր կանոններից ելնելով չի տրամադրում նման դեպքերում:

Պետք է լուրջ քրեական գործ լինի՝ առանց կասկածի եւ այլն: Այստեղ կան չարաշահումների հնարավորություններ պետությունների կողմից: Օրինակ, պատկերացրեք՝ իրական քրեական գործ է բացվում, դրա շրջանակներում 10 հոգու տվյալ են ուզում, որից 9-ը ռեալ այդ գործով են, իսկ 1-ն էլ այդ գործում խցկված է, որպես այդ գործի հետ կապ ունեցող, բայց իրականում ընդդիմադիր գործիչ է: Սա տեսական օրինակ եմ բերում, որը կարող է լավ պրակտիկ աշխատել: Ենթադրում եմ, որ այդպիսի փորձեր արվում են, դրա համար էլ, երբ ֆեյսբուքը կասկած է տեսնում, միանգամից մերժում է:

- Արդյո՞ք սա նշանակում է, որ մեդիայով քարոզչությունն արդեն անկառավարելի է դարձել:

- Պետք է հասկանանք, որ եթե մեկը ֆեյք նորություն է տարածում, քարոզչություն եւ այլն, ֆեյսբուքը դժվար թե այդ մարդու տվյալները տա:

- Ինչպես «Դուխով Հայաստան» էջի պարագայում փաստորեն բանը հասնում է ծայրահեղ կոչերին եւ այդ ժամանակ է ֆեյսբուքը տրամադրո՞ւմ:

- Դե, դա ենթադրություն է, իհարկե, բայց, կարծում եմ՝ այո:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել էր զբաղվել բռնության կոչեր անող ֆեյք օգտատերերի հարցով, որից հետո ձերբակալվել էր ֆեյսբուքում բռնության կոչեր անող «Դուխով Հայաստան» էջը ղեկավարողը՝ ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացի Արմեն Աբ Ավագին: Փաստերի ստուգման հարթակն (FIP) էլ պարզել էր, որ նա փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ:   

Տպել
2169 դիտում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել

Լիահույս եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի վարչապետին

Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների զգալի նվազում, ՊԲ արդյունքները գոհացնում են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Երեւանի Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում․ խնդիրը վերացվել է

Փեսան համընդհանուր զորահավաք է հայտարարում