Տնտեսագիտական համալսարանը հայտարարում է դասախոսների մրցույթ. արդարությունը երաշխավորում են

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ որպես տնտեսագիտական մտքի կենտրոն, ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլև պրակտիկ ոլորտում, պետական համակարգում: Զարգացման նոր շրջանում  գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է գերիրական և գերարդար, որովհետև մեր միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է: «Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը և կրթության միջոցով տարածումը մեր գոյատևման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում և սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ և գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարևորագույն, համար մեկ խնդիրն է»,- նշում է Տնտեսագիտական բուհի ղեկավարը:

Մրցույթը բաց է Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու ցանկություն ունեցող բոլոր մասնագետների համար: Մրցույթի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ https://asue.am/am/news/asue-announces-a-vacancy-course-for-the-courses , դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ:

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս Տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձավճարը ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով 9000 ՀՀ դրամ մեկ մուտքի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել
1698 դիտում

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ա. Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահին

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Արմատական ընդդիմություն»-ը գազո՞վ է աշխատում

Աղմուկ հայկական ուշուում. ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո՝ ծառին. կա 5 վիրավոր (լուսանկարներ)

Քծնում, շողոքորթում էր ինձ, հետո՝ Աննային, դիմում բացառապես «պարոն վարչապետ ջան»-ով. Ն. Փաշինյանը՝ Հ. Թովմասյանի մասին

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցով իրավունքները պաշտպանելու փորձերից. Հովհաննիսյան

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է․ԱԱՏՄ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Արցախի նախագահի թեկնածուներն արձագանքել են Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանի խոսքերին

Առաջիկա օրերին ԵՊՀ-ում նիստ կհրավիրվի եւ կհայտարարվի ռեկտորի մրցույթ. թեկնածուին առաջադրվելիք պահանջները վերանայվում են

Ավելի լավ է այդ հարցն ուղղեք Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» շենքն ընդլայնում են

Առաջիկա 3 օրերին կտաքանա 8-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվն աճել է. տուժել է մի քանի հազար մարդ (լուսանկարներ)

Արմավիրում սահմանային անցակետի փշալարերով արգելված վայր անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել

Լիահույս եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի վարչապետին

Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ