Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Արցախի 500 երեխա Երևանում մասնակցեցին միջոցառումների (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ, մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների:Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:Տոնական միջոցառումների երկրորդ օրը՝ հունիսի 1-ին, առավոտյան օրվա հերոսներն այցելել են «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու և թռիչքներ կատարելու նրբությունները։ Երեխաների մի խումբ հանդիպել է «Եղիր պատրաստ» հաղորդման վարող Սարգիս Բազինյանի հետ, մեկ այլ խումբ այցելել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա և հանդիպել հայ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Երրորդ խումբն էլ այցելել է  «Ֆոտո Ատելիե Մարաշլյան» և հայկական տարազներով նկարահանվել: Երեխաներն այցելել են նաև «Մատենադարան», «Մանկան» արտադրամաս, զբոսնել Երևանի 2800-ամյակի այգում, Հանրապետության հրապարակում և Կասկադում: Տոնական միջոցառումների շրջանակում երեխաների մի խումբ այցելել է «Շանթ», մեկ այլ խումբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերություններ։ Նրանք եղել են հեռուստաընկերությունների նկարահանման տաղավարներում, շփվել դերասանների և հաղորդավարների հետ։  Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն, եղել «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոնում և դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Աննա Հակոբյանի գրասենյակից շնորհակալություն են հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար։

Տպել
1219 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել