Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, բոլորս էլ գիտենք, որ հունիսի 1-ը Երեխանրի իրավունքների պաշտպապնության օրն է։ Այսօր մենք բարձրաձայնում ենք այն ամենի մասին, ինչ 365 օր անում ենք ու պարտավոր ենք անել մեր երեխաների համար։

Պարտավորություններն անշուշտ տարբեր են՝ ծնողական, պետական հոգածության, բարեկեցիկ միջավայր ստեղծելու եւ անհոգ մանկություն ապահովելու առումով։

Ես՝ որպես առողջապահության նախարար, հանձնառություն են վերցրել երեխաների առողջության պահպանման համար, ինչը, իհարկե, քիչ ջանքեր չի պահանջում։

Երեխաների հիվանդությունների վիճակագրությունը եւ ամեն կոնկրետ դեպք լուրջ ազդանշան է՝ վերանայելու նրանց առնչվող առողջապահական տարբեր մոտեցումները։

Մոր ու մանկան առողջության պահպանումն առողջապահության նախարարության գերակա ուղղություններից է։ 2018-ին, հաջողվել է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանում մանկական մահացության միջին ցուցանիշից հասնել ցածր ցուցանիշի։

Այս տարի ընդլայնվել է երեխաների համար նախատեսված բժշկական անվճար ծառայությունների ցանկը։

Անչափ կարեւորում եմ նաեւ վաղ տարիքից առողջ կենսակերպ դաստիարակելու մեր ջանքերը՝ առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի ծխից ազատ միջավայր․ սրանք առողջ սերունդ ունենալու գրավականն են։

Միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները։

Մանկական տրավմատիզմը նվազեցնելու նպատակով ակտիվ մասնակցել ենք երեխաներին մեքենաներում քարսիթով տեղափոխելու կարգավորմանը։

Աչք չենք փակելու ոչ մի բանի առաջ եւ շարունակելու ենք մեր երեխաների մասին հոգ տանել՝ ստեղծելով նրանց համար կայուն ու ապահով երկիր։

Կրկին ու կրկին շնորհավորելով երեխաներին՝ նրանց մաղթում եմ այսօր լավ ու պայծառ օր»։

Տպել
1074 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին