Միջազգային փորձագիտական կառույցների ներկայացուցիչները ԲԴԽ-ում քննարկել են դատաիրավական բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը միջազգային փորձագիտական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը:  Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը,  Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը,  Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը:

Քննարկման նյութի առանցքային հարցադրումներն էին դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները:

Կողմերն ընդգծեցին բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվեց այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում հատուկ պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված կերպով բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները և նախանշվել են դրանց հաղթահարման վեկտորները: Հատուկ ընդգծվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ նաև դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը:

Կողմերը միակարծիք էին, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
456 դիտում

Ռեստորանում ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 29-ամյա երիտասարդը խոստովանել է

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Փաշինյանի որոշմամբ Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

Հարկային վարչարարությունից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին

Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան. Ավինյանի պատասխանը

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ (տեսանյութ)

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանքը

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, մինչեւ այժմ կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին

Վարչապետը գաղտնազերծեց արվեստի գլուխգործոցները դպրոցներ տանելու գաղափարի մանրամասները

Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդարադատության նախարարը խոսել է ցմահ դատապարտյաների հետ. նրանք բարձրաձայնել են մի շարք խնդիրներ

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել