ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից․ Լիլիթ Մակունց

Եթե որեւէ որոշման գործընթաց լինելու է գաղտնի քվեարկությամբ, ապա նախապես դիրքորոշում հայտնելը ճիշտ չեմ համարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելուն:

Մակունցը որեւէ խնդիր չի տեսնում, որ արդեն մի քանի անգամ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուները չեն ընտրվում:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, ըստ որոնց Վահե Գրիգորյանը իշխանության նախընտրելի թեկնածուն է, Մակունցն ասաց. ««Ասում են»-ի տիրույթում կարող ենք տասնյակ վարկածներ ներկայացնել: Պատգամավորների կողմից քվեարկության դրդապատճառները նույնպես կարող են առանձին մեկնաբանությունների տեղիք տալ: Հիմա ունենք առաջադրված նոր թեկնածու եւ ինչպես նախորդ թեկնածուների հետ, այնպես էլ նոր թեկնածուի հետ հանդիպում կլինի եւ որոշում կկայացվի»:

Լիլիթ Մակունցն ասաց, որ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից.

«ԱԺ-ն քաղաքական ինստիտուտ է եւ «Իմ քայլը» խմբակցության անունից ես չեմ կարող երաշխավորել, որ մեր մոտեցումներում քաղաքական բաղադրիչը զտելու ենք: Իհարկե, նման բան չի կարող լինել: Ցանկացած խմբակցության դեպքում քաղաքական բաղադրիչը մշտապես առկա է, առկա են նաեւ բոլոր այն իրողությունները, որոնք այսօր կան մեր իրականությունում»:

Տպել
15092 դիտում

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը