Հայաստանի հավաքականի դեմ բարդ է լինելու. Իսպանիայի Մ19 ընտրանու մարզիչը՝ Եվրո 2019-ի մասին

Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սանտիագո Դենիան բարդ պայքար է սպասում ՀՀ դեմ Եվրո 2019-ի ընթացքում: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում կայացած վիճակահանության արարողությունից հետո: Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ հուլիսի 14-27-ը Երեւանում կայանալիք մրցաշարում Իսպանիան A խմբում մրցելու է Հայաստանի, Պորտուգալիայի ու Իտալիայի դեմ: Լրագրողների հետ զրույցում մասնագետը կիսվեց տպավորություններով:

- Ի՞նչ կարծիքի եք խմբի մասին:

- Առաջինը ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ենթակառուցվածքներ ու մարզադաշտերի, ինչպես նաեւ կազմակերպման ու բարձր մակարդակի համար: Ցանկանում եմ շնորհավորել նաեւ 7 մասնակից երկրներին եզրափակիչ փուլում հայտնվելու համար կատարած մեծ աշխատանքի համար:

Մենք շատ բարդ խմբում ենք: 3 թիմեր են, որոնք լավ են պատրաստվելու, մենք էլ փորձելու ենք բարելավել: Կարծում եմ՝ դեռ բարելավվելու տեղ ունենք որպես խումբ ու որպես թիմ: Փորձելու են շատ բաներ բարելավել:

- Դիտե՞լ եք Հայաստանի հավաքականի խաղերը:

- Տեսել եմ բոլոր 7 հավաքականների հանդիպումները: Հիմա պետք է խորանանք մանրուքների մեջ: Պարզ է, որ Հայաստանի դեմ խաղալուց առաջ պետք է մեր տեսածից ավելի շատ հանդիպումներ վերլուծենք, որովհետեւ սա լավ աշխատանք կատարած թիմ է, եւ դժվար է լինելու:

- Բացման խաղում հանդիպելու եք Հայաստանի հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Առաջին հանդիպումը միշտ էլ ամենակարեւորն է նման մրցաշարերում: Պատրաստվելու ենք հաշվի առնելով բոլոր մանրուքները: Մինչեւ մրցաշարը Մադրիդում 10-12 օր տեւողությամբ հավաք ենք անցկացնելու: Հետո գալու ենք Հայաստան: Կուսումնասիրենք մեր խմբի մրցակիցներին:

- Չե՞ք վախենում, որ Խինես Մելենդեսը, որն այժմ ՀՖՖ տեխնիկական տնօրոնն է, կբացի Իսպանիայի հավաքականի գաղտնիքները:

- Խինես Մելենդեսն այն անձնավորությունն է, որն ամենալավն է ճանաչում Իսպանիայի հավաքական թիմերը: Իմ առումով. նա եղել է իմ ուսուցիչը «Ալբասետեում», իմ մարզիչը՝ «Ալբասետեի» մանկապատանեկան թիմերում: Վստահ եմ, որ մեզ շատ լավ է ճանաչում, եւ լավ աշխատանք է կատարելու այստեղ, քանի որ գուցե Եվրոպայում այն անձն է, որն ամենից լավ գիտի ֆուտբոլը զարգացնելու ձեւերը:

Տպել
1652 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ