Սերս գյուղն ընդգրկվել է Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում (լուսանկարներ)

31/05/2019 schedule17:00

էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորության՝ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղներից մեկը՝ Սերսը:

Սերսին անծանոթ որևէ մեկը գիշերը գյուղ մտնելու համար պետք է կողմնորոշվի բնակավայրի միակ լուսարձակով: Այն ամրացված է գյուղապետարանի շենքի պատին՝ հեռվից տեսանելի լինելու համար: Գյուղացիները պատմում են, որ բնակավայրը ստեղծման շատ հին պատմություն ունի. առաջին բնակիչներն այստեղ են գաղթել պատմական Հայաստանի Սալմաստ գավառից: Իրենք ձգտում են ժամանակի հետ քայլել,  սակայն զարգացման տեմպերը շրջանցել են գյուղը:

Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ, ընթացիկ տարում կմեկնարկեն սպասված աշխատանքները: Գյուղում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որի տնտեսական ու բնապահպանական արդյունավետության մասին այստեղ շատ են լսել: Նախատեսվում է լուսավորել գյուղի կենտրոնական փողոցները՝ շուրջ 1400մ տարածք, որի համար անհրաժեշտ կլինի տեղադրել սյուներ և 39 LED լուսարձակ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը: Կլուծվի նաև երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը: Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

Տպել
55164 դիտում

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին