Ըստ Մխիթարյանի՝ Երեւանում կայանալիք Եվրո 2019-ին կմասնակցեն Եվրոպայի ապագա աստղերը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլ է ակնկալում Երեւանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: ՀՀ հավաքականի ավագը, որը մրցաշարի դեսպանն է, այսօր՝ մայիսի 31-ին, ներկա գտնվեց վիճակահանությանը: Դրա ընթացքում պատասխանեց հաղորդավար Արամ MP3-ի հարցերին: Ընդգծեց մեծ հաճույքով է ներկայացնում Հայաստանը որպես դեսպան:

«Ինձ համար շատ հաճելի է որպես դեսպան ներկայացնել իմ երկիրն այս մրցաշարում, որին մասնակցելու են եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերը»,- ասաց նա:

Մինչեւ եվրոպական ֆուտբոլի մեծ թիմերում հայտնվելը Մխիթարյանը նույնպես հանդես է եկել այս տարիքային խմբի հավաքականում: Նա հիշում է այդ տարիները: Շեշտում է, որ միշտ մեծ անհամբերությամբ է սպասել թիմի հանդիպումներին:

«Երբ այդ տարիքում էի, միշտ սպասում էի նման խաղերի մասնակցելուն, որովհետեւ դրանք ինձ ֆուտբոլային լավագույն փորձառությունն էին տալիս, առաջին քայլերս էին պրոֆեսիոնալ ֆուտբոլում, հետեւաբար շատ էի ուրախանում, երբ խաղում էի»,- ասաց նա:

Եվրո 2019-ը Երեւանում մեկնարկելու է հուլիսի 14-ին: Ավարտվելու է 27-ին: Մխիթարյանը հույս ունի, որ երկրպագուները կհաճախեն մարզադաշտ: Ընդգծում է, որ մրցաշարը նման ֆուտբոլ դիտելու հիանալի հնարավորություն է:

«Կարծում եմ՝ այս խաղերին ներկա լինելը հայերի համար շատ լավ հնարավորություն է, որովհետեւ, ինչպես գիտեք, առաջին անգամն է, որ հյուրընկալում ենք այս մրցաշարը: Հինալի կլինի երկրպագուներին մարզադաշտում տեսնել: Կարծում եմ՝ նրանց համար նման հանդիպումներ վայելելու լավ հնարավորություն է»,- ասաց նա:

Հարցերին պատասխանելուց հետո Մխիթարյանը մասնակցեց վիճակահանությանը: Նա իր ձեռքով Հայաստանին «ընդգրկեց» մահված խմբում: ՀՀ-ի հետ A խմբում հայտնվեցին Պորտուգալիայի, Իտալիայի ու Իսպանիայի ընտրանիները: B խմբում կլինեն Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան, Ֆրանսիան:

Տպել
2107 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա